Իրանցի զբոսաշրջիկների չժամանելու հետևանքով կորցրել ենք մոտ 8-9 միլիոն դոլար․ տնտեսագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները Հայաստանի վրա արդեն իսկ նկատելի են, մասնագետները նախնական հաշվարկներ են անում։ Ըստ այդ հաշվարկների՝ միայն իրանցի զբոսաշրջիկների չժամանելու հետևանքով մեր զբոսաշրջության արժեքային շղթան կորցրել է մոտավոր 8-9 միլիոն դոլար։ Այս մասին տեղեկացրեց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը՝ ընդգծելով, որ խոսքը հյուրանոցային տնտեսությունների, ռեստորանների, տաքսիների, վարձով տրվող բնակարանների մասին է։

Հայաստանի տնտեսության վրա էական ազդեցություն կունենա նաև ռուբլու արժեզրկումը՝ վնաս կկրի հատկապես Հայաստանում մշակվող արդյունաբերությունը։

«Մեր մշակվող արդյունաբերությունը հիմնականում ուղղված է Ռուսաստան արտահանելու ուղղությամբ, հատկապես խոսքը գյուղմթերքի վերամշակման մասին է, և դա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել նաև մթերման կազմակերպման ուղղությամբ»,- նշեց տնտեսագետը։

Նա անհանգստացնող է համարում նաև տրանսֆերտների վրա հնարավոր ազդեցությունը։

«2019-ին մոտ 1.5 միլիարդ դոլարի ներհոսք ենք ունեցել ֆիզիկական անձանց մասով, էական մասը Ռուսաստանից է եղել, հիմնական մասը՝ ռուսական ռուբլով: Դա կազդի հայ սպառողների գնողունակության վրա, հատկապես առանձին մարզերում, որտեղ ռուսական ռուբլով ձևավորվող եկամուտը շատ մեծ տեսակարար կշիռ է կազմում, հատկապես՝ Գեղարքունիքի մարզը»,- նշեց Հայկազ Ֆանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: