Հրայր Թովմասյան չզբաղվել պոլիտիկա. Նիկոլ Փաշինյանը դատավորների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 21:21
Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են
26.04.2026 | 19:53
Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
26.04.2026 | 19:14
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26.04.2026 | 18:54
Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով
26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ անդրադարձավ երեկ Մարտի 1-ի գործով վկային կաշառելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշմանը:

Վարչապետը նշեց, որ կրկին խոսակցություններ են ընթանում դատավորի անձի և կայացրած որոշումների վերաբերյալ։ Ըստ Փաշինյանի՝ մեզ պետք է դատական համակարգ, որի կայացրած որոշումների վերաբերյալ նման քննարկումներ չեն ծավալվի։

«Դատական համակարգը տեղ-տեղ ակնհայտորեն և բացահայտորեն ներգրավված է եղել քաղաքական պրոցեսների մեջ։ Մենք ոչ թե ասում ենք՝ ուզում ենք մտնել դատական իշխանության դաշտ, մենք ասում ենք՝ դատարանները թող քաղաքականությունից դուրս գան, գնան իրենց գործով զբաղվեն։ Ոնց որ էն կինոյի մեջ ասում է՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա», հիմա էլ ի՞նչ ենք ասում՝ «Հրայր Թովմասյան չզբաղվել պոլիտիկա»։ Եթե ուզում է զբաղվել պոլիտիկա, թող ազատի ՍԴ նախագահի աշխատասենյակը, թող գա Ջերմուկում ձեր առաջ կանգնի, էնքան պոլիտիկայով զբաղվի, ինչքան ուզում է։ Ի՞նչ է նշանակում՝ դատավորը լինի Քոչարյանի կողմնակից, Փաշինյանի կողմնակից… Եթե ինքը որևէ մեկի կողմնակիցն է, կարող է ամեն ինչ լինել՝ բացի դատավորից»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։