Հայկական ապրանքների պահանջարկի նվազում կարող է լինել․ տնտեսագետը՝ ռուբլու արժեզրկման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Կորոնավիրուսի տարածման հետևանքով նավթի գնի նվազումը բերեց նաև ռուբլու արժեզրկման, ինչը շղթայաբար ազդեցություններ կունենա ռուսական, ինչպես նաև հայաստանյան տնտեսության վրա։

«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, խոսելով Հայաստանի տնտեսության վրա ռուբլու արժեզրկման հնարավոր ազդեցության մասին, առանձնացնում է 4 ոլորտ. Հայաստան եկող տրանսֆերտները, ապրանքների և ծառայությունների արտահանումը, նավթային շուկան և տուրիզմը։

Տրանսֆերտների՝ Հայաստան փոխանցվող գումարների հարցում, ըստ տնտեսագետի, ազդեցությունը նվազ է լինելու, քան նախկինում, քանի որ մեր տնտեսության համար տրանսֆերտների ծավալը ՀՆԱ-ի նկատմամբ բավականին նվազել է, իսկ այն աշխատակիցները, որոնք հիմնական տրանսֆերտային աղբյուր են հանդիսանում, շատ ավելի քիչ են կախված փոխարժեքի տատանումից։

Ապրանքների և ծառայությունների արտահանման հարցում Հայաստանի տնտեսությունը կարող է խնդիրներ ունենալ:

«Այստեղ մենք կարող ենք ունենալ պահանջարկի նվազում, չնայած պետք է ասել, որ մեր ապրանքների արտահանումը հիմնականում ռուբլիով է իրականացվում դեպի ՌԴ, ինչը ենթադրում է, որ ռիսկերը շատ ավելի կառավարելի են, քան նախկինում»,- նշում է Ջրբաշյանը։

Նա լուրջ խնդիր է տեսնում տուրիզմի ոլորտում, քանի որ տուրիզմը միանգամից 2 հարված է ստանում՝ կորոնավիրուսի ստեղծած ճգնաժամն ու ռուբլու արժեզրկման հետևանքով հայկական տուրիստական ծառայությունների թանկացումը ռուս զբոսաշրջիկների համար։

Մանրամասները՝ տեսանյութում: