Մենք կունենանք անկախ դատարան ու ազատագրված ՍԴ. Լենա Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.03.2020 | 11:20Մենք չենք կարող ազատագրել դատական համակարգը նախկինների ազդեցություններից՝ տարածելով մեր ազդեցությունը դատական համակարգի վրա: Ջերմուկում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Որպեսզի մեր երկրի առջև ծառացած խոշոր խնդիրները լուծում ստանան, միայն քաղաքական կամքն ու քաղաքական որոշումները բավարար չեն: Այդ խնդիրների արմատները շատ հաճախ իրավական դաշտում են, այդ խնդիրների լուծումները շատ հաճախ դատավորների ձեռքում են»,- հավելեց նա:
Նրա խոսքով՝ մենք պետք է ունենանք դատարաններ, որոնք լուծումներ կտան խնդիրներին, և որոնց որոշումների արդարացիության հետ կապված հարցեր չեն առաջանա:
«Ես հավատում եմ, որ մենք հետևողական պայքարի միջոցով կհասնենք նրան, որ կունենանք անկախ դատարաններ և ազատագրված Սահմանադրական դատարան»,- ասաց Նազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: