Իտալիայից հատուկ չվերթով Վրաստան է ժամանել 156 քաղաքացի. նրանցից 7-ը ջերմություն ունեն

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

«Հռոմից Թբիլիսի հատուկ չվերթով ժամանած Վրաստանի քաղաքացիները ինքնաթիռում տեղավորված են եղել այնպես, որպեսզի զերծ մնանք վարակից», — այս մասին «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն. գրում է aliq.ge-ն:

Վրաստանի քաղաքացիները, որոնք Հռոմից ժամանել են Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, նախկինում եղել են Իտալիայի տարբեր հատվածներում:

Ըստ Ամիրան Գամկրելիձեի՝ երկու ինքնաթիռի ուղևորներից յոթի մոտ ջերմություն է գրանցվել: Նրանց տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոցներ:

Մնացած ուղևորները գտնվում են կարանտինային գոտում:

«Նրանք տեղավորված են բավականին հարմարավետ հյուրանոցում: Դրա համար պատասխանատու է Էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարարությունը», — ասել է Գամկրելիձեն:

Հատուկ չվերթներով Իտալիայից վերադարձել է Վրաստանի 156 քաղաքացի:

Նոր կորոնավիրուսի (COVID — 19) տարածման պատճառով հատուկ միջոցներ են ձեռնարկվել Իտալիայում: Վրաստանը դադարեցրել է թռիչքները դեպի Իտալիա: