Փնտրվող պաշտոնյայի փորի մեծությունը հիշեցնում է հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ, իսկ շրթունքները նման են Քիմ Քարդաշյանի շրթունքներին. Սեյրան Օհանյանի կնոջ նոր գրառումը

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ ի լրումն իր նախորդ գրառման ու նկարագրել այն պաշտոնյայի արտաքին տեսքը, որը խուսափել է զինվորական ծառայությունից: Այս անգամ ևս կոնկրետ անուն Ռուզաննա Խաչատրյանը չի հնչեցրել:

 

Գրառումը՝ ստորև.

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ 
ԿԱՄ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱՌԱՋ

Հարգելի՛ հայրենակիցներ, քաղաքական գործիչներ, պետության անվտանգությամբ և ապագայով մտահոգված քաղաքացիներ, եղբայրներ և քույրեր

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ և արտերկրյա բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում իմ գրառումների հանդեպ՝ որպես հասարակական գործչի, որպես ռազմաքաղաքական գործիչ Սեյրան Օհանյանի տիկնոջ:

Խորին համոզմունք ունեմ առ այն, որ այսօր մամուլում և հասարակական-քաղաքական շրջանակներում վերլուծվում և քննարկվում են պետության համար կարևոր, քաղաքական նյութ և կշիռ պարունակող հարցեր, և մեզանից յուրաքանչյուրը կարող է դերակատարում ունենալ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման և զարգացման գործում:

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԻՄ ՎԵՐՋԻՆ ԳՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իմ գրառմանը վերաբերող բազմաթիվ վերլուծությունների մեջ կար մի վերլուծություն ( http://shame.am/news/view/65102.html ), որով հեղինակը ենթադրում էր, որ իմ գրառումը քաղաքական ենթատեքստ ունի, և Սեյրան Օհանյանը, ընտրություններում չհաղթելով, պատրաստվում է գարնանը հեղափոխության։

ԻՄ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 
ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընտրական գործընթացը պետության քաղաքական կյանքում քաղաքացիների մասնակցության ամենատարածված ձևն է, շատ կարևոր ինստիտուտ, որով ապահովվում է իշխանության եկող ուժի լեգիտիմությունը:

ՀՀ-ում 1995 թ.-ից սկսած մեր հասարակության բոլոր շրջանակների կողմից իրավացիորեն կասկածի տակ են դրվել բոլոր ընտրությունների արդյունքները՝ միշտ մեղադրելով ադմինիստրատիվ ռեսուրսների ներգրավվածությունը, ուժային կառույցների օգտագործումը, չարաշահումը: Մեղադրվել են քաղաքական վերնախավը՝ կեղծիքի, իսկ ընդդիմությունը և ժողովուրդը՝ ոչ հետևողական վերաբերմունքի մեջ:

Խորհրդային միության փլուզումից հետո մեր հանրապետությունում ընթացող ընտրական գործընթացները առանձնապես չէին կարող տարբերվել հետխորհրդային պետություններից որևէ մեկի տարածքում ընթացող ընտրություններից: Մենք բոլորս կրում ենք խորհրդային համակարգի փլուզումից հետո շղթայական փլուզումների հետևանքները, հասարակական-քաղաքական ինստիտուտների բարոյազրկումը, զուգահեռ նաև աղքատ հասարակության դուրսմղումը քաղաքական գործընթացներից:

Մեր երկրում քաղաքական բոլոր շրջանակները՝ իշխող թե ընդդիմադիր, մտահոգություն ունեն (կարծում եմ՝ տեղին)՝ իշխանությունն իր լեգիտիմությունն ապացուցելու, իսկ ժողովուրդը իր ուզած իշխանությունը տեսնելու հարցում:

Ընտրության արդյունքներին կարելի է չկասկածել մի պարագայում, երբ հավաստի կլինեն ընտրություններից առաջ ներկայացվող ժողովրդագրական տվյալները, ընտրողների թիվը և ընտրություններին նրանց մասնակցությունը, երբ յուրաքանչյուր քաղաքացի անաչառ տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենա, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կվարի բաց, հրապարակային քաղաքականություն, երբ սոցիալական ծանր բեռի տակ կքած քաղաքացին իր ձայնը չի վաճառի։ Միայն այսպիսով մենք ուժ կգտնենք մեր երկիրը զարգացնելու, այնժամ կխոսենք՝ ովքեր են հաղթողները: Իսկ քանի դեռ ընտրության լեգիտիմությունն ապահովող գործոնները լիարժեք և բավարար չեն, մենք բոլորս պարտվել ենք… և անփառունակ:

Այսպիսով, ըստ իս, ՉԿԱՆ հաղթողներ, բայց հավատացած եմ, որ կան այսօր հրաշալի պատրաստված, հայրենասեր գործիչներ քաղաքական տարբեր կուսակցություններում. նրանց հետ անձամբ շփվում ենք, հարգում և սիրում բոլորին: Եվ հավատում ենք, որ դեպքերն ու իրադարձությունները կստիպեն բոլորիս ուղիղ նայել միմյանց աչքերի մեջ և պետական-քաղաքական գործառույթները շոուի մակարդակից տեղափոխել այլ հարթություն, որտեղ ծնվում են բաց, անաչառ և ճշմարիտ քննարկումներ:

Իմ մոտեցումները ամենևին էլ իդեալիստական չեն. կա պատճառաբանված անհանգստություն բոլորի մոտ․ անհրաժեշտ է միայն քաղաքական կամք դրսևորել:

Սեյրան Օհանյանը, լինելով պատերազմող երկրի ռազմական գործիչ, չի կարող օբյեկտիվ գնահատական չտալ իրականությանը և չտեսնել երկրի պետականությանը սպառնացող վտանգները: Քաղաքական տարբեր շրջանակներում միշտ համարձակություն ունի բարձրաձայնելու իր մտածածը։

Սեյրան Օհանյանի՝ քաղաքականության մեջ լինելու կամ չլինելու, իր պայքարի հետագա ձևի մասին կբարձրաձայնի ինքն անձամբ:

Իսկ հեղափոխությունները կլինեն գարնանը թե աշնանը… և ընդհանրապես, կլինեն կամ չեն լինի, ես չեմ կարող կանխատեսել:

Ամենավերջում գուցե ամենակարևորի մասին. ի վերջո, ով է այն անձը, ում նկատի ունեմ ես… Նկարագրվող անձը, ըստ մեզ փոխանցված փաստական տվյալների (նաև ձայնագրությունների), ենթադրվում է, որ իմ և Սեյրան Օհանյանի դեմ իրականացված տեղեկատվական տեռորի մասնակիցներից է նաև:

Հ․Գ․

Փնտրվող պաշտոնյայի արտաքին նկարագրողական մի քանի դետալներ․ փորի մեծությամբ առջևից հիշեցնում է հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ, իսկ շրթունքները նման են Քիմ Քարդաշյանի շրթունքներին:

Ենթադրում եմ, որ իմ գրառմանը անդրադարձած գերատեսչությունում շուտով կսկսեն անտրոպոմետրիկ չափումներ իրականացնել և լրագրողների հարցապնդումներին կպատասխանեն, որ նման արտաքինով մարդ իրենց մոտ չի աշխատում, կամ փորի մեծությունը համապատասխանում է ոչ թե 7-8, այլ 5-6 ամսական հղիության: