Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է Սեյրան Օհանյանի կնոջ աղմկահարույց գրառմանը

Լուրեր

19.03.2026 | 23:17
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար
19.03.2026 | 22:56
ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների
19.03.2026 | 22:37
ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել
19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 21:52
Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով
19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
19.03.2026 | 20:31
Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ
19.03.2026 | 20:20
«Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել»․ մահացել է N46 ավտոբուսի ուղևորը
19.03.2026 | 20:12
ԱՄՆ-ը կարող է չեղարկել լցանավեր բեռնված իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
19.03.2026 | 20:00
Թմրամիջոցներն առավել հասանելի են դարձել դեռահասներին. ինչո՞ւ է ուշանում կանխարգելումը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բոլորը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում արված գրառմամբ պատասխանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գրառմանը: Գրառման մեջ նա նշում է, որ «Զինծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրինագծի քննարկումներին հետևելիս, հիշել է, թե ինչպես է ծառայության մասին խոսում մի բարձրաստիճան պաշտոնյա, որը ժամանակին խուսափել է զինվորական ծառայությունից: Չնայած, որ գրառման մեջ կոնկրետ անուն չի նշվել, սակայն շատերը պնդում են՝ տիկին Խաչատրյանն ակնարկում է Վիգեն Սարգսյանին: 

«Հարգելի գործընկերներ Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք» ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը:

Անկախ այդ պարզաբանումներից, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից: 18 տարեկանից ի վեր (ինչպես և մինչ այդ` կցագրման փուլում) չի եղել զինկոմիսարիատի մեկ ծանուցում, որով նախատեսված օրն ու ժամին չներկայանա առաջին իսկ կանչով: Չի եղել մի զորակոչ, որի ժամանակ զորակոչի ենթակա լինելով խուսափեր այդ պարտավորությունից: Պաշտպանության նախարարը երբևէ չի ունեցել և չունի որևէ առողջական սահմանափակում, զորակոչի տարկետման կամ ազատման առողջական որևէ հիմք:


2. Նախարար Սարգսյանը երբևէ չի եղել հետախուզման մեջ, նրա նկատմամբ ռազմական ոստիկանության կամ իրավապահ որևէ այլ մարմինների կողմից չի իրականացվել որևէ գործողություն, նախաքննական, հետախուզական, քննչական որևէ ընթացակարգ:


3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը` ծառայելով ՀՀ Զինված ուժերում որպես սպա: Զորացրվել է պահեստազոր՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով»:

 

Իսկ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր.

 

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏՐԱԿՏԱՏ

Աշունը գույն է, իսկ գույնը նաև երաժշտություն է:

Տաուշ աշխարհում եմ։

Այստեղ աշունը անտառի բույր է՝ ոտքերիդ տակ խշխշացող թաց խաշամի, ծառերին, բույսերին նստած վաղորդյան ցողի ու սարերից իջնող մեղմ հովի, որ շղարշի նման հպվում է դեմքիդ, մարմնիդ, թափանցում ու պարուրում հոգիդ մեղմությամբ ու սիրով…

Այստեղ աշունը սեր է․․․

…Տարված բնության գեղեցկությամբ՝ քայլում եմ անտառի արահետով ու շնչում անտառի խոնավ ու մեղմ օդը: Սկսում է բարակ անձրևել, ծառերի արանքից փորձում եմ գտնել երկինքը։ Անձրևի կաթիլները, դիպչելով գունազարդ ծառերի տերևներին, դառնում են մանր շաղ ու պատում սարի օդից պաղած դեմքս։ Չեմ սրբում, փակում եմ աչքերս, շնչում բնության պարֆյումը, որ խենթացնում է ու սրտիս տակ նվագներ ծնում, ինձ տանում հեռուներ…

-…Սարերի հովի՜ն մեռնեմ…

Բարձրացնում եմ աչքերս, նայում վեր․․․ Ծառերի տերևները, որ հմտորեն հպվել են միմյանց՝ դառնալով կախարդական գույներով շղարշ, ծածկել են անտառի երկինքը, բայց ստեպ-ստեպ բաց են թողնում աշնանային արևի շողերը, որ, բեկվելով անձրևի կաթիլների մեջ, դառնում են բազմագույն ծիածան…

Աշունը սեր է, մեղմ երաժշտություն…

Վերադառնում եմ Երևան, իսկ այստեղ եռում է քաղաքը:

Գեղեցիկ երաժշտությունն ընդհատվում է, երբ բացում եմ համացանցը, քաղաքական գործիչների ամպագոռգոռ ելույթներից, քննարկվում են ընտանիքը, բռնությունը, բանակը, զորակոչը: Որոշում եմ ծանոթանալ նորություններին: Եվ հանկարծ աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ, ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին:

…Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից… Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին։ 
Այստեղ մնում է միայն բացականչել․ «Օ ՜ , ժամանակներ, օ ՜ , բարքեր»։

․․․Ես անկեղծորեն հավատում եմ, որ քիչ ժամանակ է մնացել ինքնակոչ ամբարտավանությանը, որովհետև լատինական հզոր իմաստությունը հուշում է․

– ՈՉՆՉԻՑ ՈՉԻՆՉ Է ՍԵՐՈՒՄ
(EX NIHILO NIHIL)։

Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյան