Մեքենան հանցագործության գործիք․ Գավառի ոստիկանները պարզել են սպանության հանգամանքները

Լուրեր

27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներնում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 10-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Գավառի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ ստացվեց, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել. մի տղամարդ մահացել է, կան վիրավորներ։

«Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Առաջին հայացքից՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցածը երեք մեքենայի մասնակցությամբ վթար էր, բայց՝ միայն առաջին հայացքից։ Հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մարզի իրավապահներն օպերատիվորեն պարզեցին եղելությունը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ «Մերսեդեսն» ու «Ժիգուլին» կայանված են եղել, իսկ մարդիկ՝ ճամփեզրին կանգնած։

«ՎԱԶ 21099-ի» վարորդը ընթանալիս  շեղել է մեքենայի ուղղությունն ու դիտավորյալ վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնածներին ու բախվել կայանված մեքենաներին։ Վրաերթի ենթարկվածներից 23-ամյա երիտասարդը, որը Լճափ գյուղի բնակիչ էր, տեղում մահացել է, իսկ մյուսները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց էր տեղափոխվել նաև «ՎԱԶ- 21099»-ի» վարորդը՝ Գավառի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Մեքենայի մեջ եղել էր նաև նրա 23-ամյա եղբայրը։ Պարզվել է, որ առավոտյան կենցաղային հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել, իսկ այս դեպքում՝ մեքենան փոխադրամիջոցից վերածվել էր հանցագործության գործիքի։ Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Եղբայրները ձերբակալվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։