«Էսքան վախտ ինչ օրենք բերել եք, սուսուփուս քվեարկել ենք, էս մեկը չենք քվեարկելու». ՀՀԿ-ականները՝ «Ընտանեկան բռնության» օրենքի մասին. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 12:52
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

 

Ուրբաթ երեկո՝ նախորդ օրվա ԳՄ-ից հետո, ՀՀԿ գրասենյակում կրքերը հասել են գագաթնակետին: ՀՀԿ-ականների մեծ մասը «տղավարի քֆուր» է դրել, որ «մատներս էլ կտրեք, էսքան վախտ ինչ օրենք բերել եք, սուսուփուս քվեարկել ենք, էս մեկը չենք քվեարկելու»: Խոսքն «Ընտանեկան բռնության մասին» օրենքին է վերաբերում, որը նախորդ օրը քննարկվել էր ԳՄ նիստում, սակայն նիստի մասնակիցները «լավ» չէին հասկացել Սերժ Սարգսյանի դիրքորոշումը։ Վերջինս իրեն հատուկ լռությամբ հետեւել է քննարկմանը, վերջում հանձնարարել․ «Վաղը` ԱԺ նիստից հետո, ՀՀԿ ողջ ֆրակցիան հավաքվում է գրասենյակում, մանրամասն քննարկում եք, արդյունքներն ինձ է ներկայացնում Վահրամ Բաղդասարյանը»:

 

Այն, որ Վահրամն է ներկայացնելու եւ ոչ օրենքի հեղինակներ Դավիթ Հարությունյանը կամ Արփինե Հովհաննիսյանը, որոնք միակն են, որ կողմ են օրենքին, ինչպես նաեւ ԳՄ-ից հետո Շարմազանովի ասածները, որ վերապահումներ ունենք օրենքի նկատմամբ, ազդանշան է եղել ՀՀԿ-ականների համար` դեմ խոսելու. անգամ կանայք` Շուշան Պետրոսյանը, Հերմինե Նաղդալյանը, հետ չեն մնացել կուսակիցներից, հանդես են եկել խիստ արմատական դիրքերից։ Ամենաակտիվը քննարկման ժամանակ եղել է Թունելի Հակոբը։ 

«Անգամ ամոթ է էս օրենքն օրակարգ մտցնելը»,- գտել է նա: Իսկ երբ Արփինե Հովհաննիսյանը փորձել է փրկել քննարկումը` ասելով․ ԳՄ-ում որոշել ենք օրենքն ընդունել, իր հերթին Դավիթ Հարությունյանն ասել է, թե Ազգային անվտանգության խորհրդում նույնպես որոշում է կայացվել օրենքն ընդունել։ Այդ ժամանակ արդեն ոմանք պայթել են. «Սուտ է, նման որոշումներ չկան»:

 

Հիշեցնենք, որ օրենքը բխում է Հայաստան-ԵՄ «տնային աշխատանքի» թեզերից, եւ այն պետք է ընդունվի մինչեւ տարեվերջ, իսկ մինչեւ տարեվերջ ԱԺ-ին մնացել է 2 լիագումար նիստ։ 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: