Գյումրիում հուղարկավորել են դաժան ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջը

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Այսօր Գյումրիում հուղարկավորել են մարտի 5-ին դաժան ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջը։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել Շիրակ գյուղի գերեզմանատանը, իր ծնողների կողքին։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեցին Գյումրու քաղաքապետարանից։

Հարազատներից ոչ ոք այդպես էլ չի մասնակցել հուղարկավորությանը։ Այն կազմակերպել է Գյումրու քաղաքապետարանը։ Հուղարկավորությանը մասնակցել են քաղաքային ու մարզային իշխանության ներկայացուցիչները, քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։

Ներկա են եղել նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, վարչապետի նորանշանակ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից Գյումրիի Ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դին՝ բռնության հետքերով: Երեխան տեղափոխվել էր «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական» հիվանդանոց։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ու կալանավորվել 28-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանել է, որ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը: Ըստ տեղեկությունների՝ տղամարդը եղել է մահացած կնոջ ընկերը, կենցաղային հողի վրա էլ  դաժան ծեծի է ենթարկել կնոջն ու երեխային: Արդյունքում կինը մահացել է, աղջիկը՝ ծանր վնասվածքներ ստացել: Դեպքի առթիվ 2020 թվականի մարտի 5-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով։