Արմեն Թավադյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
Հասարակություն
11.03.2020 | 13:24Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի երկարացման որոշման դեմ փաստաբանների բողոքը։
Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր։
Նշենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար, որպեսզի նա դատարանում սուտ ցուցմունք տա։
Լիլիթ Շաբոհյան