Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով երեխա է վարակվել. վարակվածների ընդհանուր թիվը 23 է
Քաղաքականություն
11.03.2020 | 12:46Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով երեխա է վարակվել: Այս մասին գրում է aliq.ge-ն՝ վկայակոչելով Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեին:
Նրա խոսքով՝ երեխան ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել խմբի հետ, որոնք ինքնամեկուսացված են եղել, վիրուսը նրանց մոտ հաստատվել է կրկնակի ստուգման արդյունքում: Ըստ տեղեկությունների՝ վարակված երեխան 12 տարեկան է:
Հիշեցնենք, Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսի միանգամից 8 դեպք: Այս պահի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, վարակվածները 23-ն են: Կարանտինի ռեժիմում է գտնվում 126 մարդ, իսկ ստացիոնար բուժում է ստանում 46 հիվանդ:
Մինչև հիմա, պաշտոնական տվյալներով, գրանցված էր 15 դեպք: Հատուկ չվերթով Իտալիայից վերադարձած Վրաստանի քաղաքացիները տեղափոխվել են կարանտինային գոտի՝ Թբիլիսիի Իսանի թաղամասում: