Կառավարության հակակոռուպցիոն ծրագրերը բավականին հավակնոտ են․ Սոնա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Մենք վաղուցվանից ենք փորձել բովանդակային առումով ներդրում ունենալ ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերում, սակայն տեքստերը փակ էին և չէինք կարողանում ծանոթանալ, ավելի կոնստրուկտիվ լինել ու զգալի փոփոխությունների հանգեցնել։ Քաղհասարակության դերը խիստ կարևոր է բարեփոխումները պատշաճ իրականացնելու համար։ Կարևոր է, թե ինչ որակի է այդ արդյունքը»,- ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Նա նկատում է, որ ՀՀ-ԵՄ Համաձայնագրի տեքստում հակակոռուպցիոն և կառավարման թափանցիկության տեսանկյունից ներառված են խիստ ընդհանրական տեքստեր, ինչը նա կապում է նախորդ իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկության բացակայությամբ:

«Բարեբախտաբար, մենք նոր իրականության մեջ ենք ապրում, և կառավարությունը հանդես է եկել երկու հիմնական փաստաթղթով՝ հակակոռուպցիոն բնույթի, դրանցում կան նաև անցումային արդարադատություն իրականացնելու մասին դրույթներ։  Ձևավորվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, կա հակակոռուպցիոն կոմիտեի, հակակոռուպցիոն դատարանների ստեղծման նպատակ և այլն։ Սրանք բավականին հավակնոտ ծրագրեր են»,- ասաց Սոնա Այվազյանը։

Նշենք, որ այսօր տրվեց «ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը՝ հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի մեկնարկը։ Այն իրականացնում է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանը»՝ Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան