Տավուշի 5 դպրոցում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին անձանց նշանակելու և նրանց չաշխատելու պայմաններում վարձատրելու բազմաթիվ դեպքեր են պարզվել. հարուցվել են քրգործեր

Լուրեր

27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրութուններ հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառվածության վերաբերյալ:

«Այդ շրջանակներում, Տավուշի մարզի դատախազության կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով Տավուշի մարզպետարանից պահանջվել և ստացվել են մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց վերաբերյալ տվյալները։ Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարազային վարչություն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նշված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու և նրանց վարձատրության հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ:

Իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին՝ մասնավորապես գիշերային պահակի, հնոցապանի,  հավաքարարի, դռնապանի, բակապահի, ընդհուպ ուսուցչի և փոխտնօրենի հաստիքներին 2009-ից մինչև 2019թթ., տարբեր ժամանակահատվածներում, նշանակված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ, փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ: Առանձին դեպքերում պարզվել են նախածննդյան և հետծննդյան արձակուրդ ձևակերպելու համար ժամանակավոր տարբեր հաստիքների վրա անձանց ձակերպելու, կամ առհասարակ հանրապետությունից բացակայելու պայմաններում, առանց աշխատանքի ներկայանալու և աշխատանքային պարտականությունները կատարեու  նրանց անվամբ աշխատավարձի գումարներ դուրս գրելու դեպքեր:

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների պատշաճ հսկողության ներքո ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում մարզի թվով 5 դպրոցներում՝ մասնավորապես Պտղավանի, Զորականի, Խաչարձանի Ազատամուտի, Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցներում պարզված նման փաստերի առթիվ 4 քրեական գործ է հարուցվել: Քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի տարբեր մասերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն: Խաչարձան բնակավայրի միջնակարգ դպրոցում առերույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով՝ հաշվի առնելով, որ դպրոցի նախկին և ներկա տնօրենները զղջացել են կատարած արարքների համար, վերականգնել պատճառված վնասի մեծ մասը՝ պարտավորվելով վերականգնել նաև մնացածը:

Նշված բոլոր առերևույթ չարաշահումների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 22.7մլն ՀՀ դրամ:

Ոլորտում իրականացվող ուսումնասիրությունները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում: