Պետգույքի մասնավորեցման հերթական հանցավոր իրավախախտումներն են պարզվել. հարուցվել է քրգործ. Դատախազություն

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից շարունակվում են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել պետական սեփականություն հանդիսացած գույքերի օտարման գործընթացների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին, որոնց ընթացքում ի հայտ են գալիս գույքի գնահատման և օտարման գործընթացի հետ կապված առերևույթ հանցավոր արարքներ:

«Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված հերթական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել Երևանի Նոր-Նորք համայնքի Վիլնյուսի փ. 3 շենք, թիվ 90 հասցեում գտնվող 343 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի գնահատում:

Նշված առաջարկի հիման վրա, առանց որևէ իրավական հիմքի, առանց ծառայությունների մատուցման պայմանագրի կատարված գնահատման աշխատանքների արդյունքում ՍՊԸ-ն 2017թ. դեկտեմբերին տվել է եզրակացություն, համաձայն որի  նշված հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքը կազմել է 33.8մլն ՀՀ դրամ:

Գնահատման հիման վրա անցկացված մրցույթի արդյունքում, գույքը վաճառվել է մի քաղաքացու՝ ըստ առքուվաճառքի պայմանագրի՝ 21.6մլն ՀՀ դրամով:

Սակայն Պետական գույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է նշված անշարժ գույքի  շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ 2017թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ, այսինքն ՍՊԸ-ի կողմից գնահատման եզրակացությունը տալու պահին, այդ գույքի շուկայական արժեքը կարող էր կազմել 48մլն ՀՀ դրամ։

Այսինքն ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին պատվիրել են նշված 343ք/մ մակերեսով ոչ բնակելի տարածքի գնահատման աշխատանքներ, ինչի արդյունքում ՍՊԸ-ի մասնագետը կազմել է կեղծ եզրակացություն, որով 48մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել է զգալիորեն ցածր արժեքով: Դրա հիման վրա  գույքն օտարվել է նախնական շուկայական արժեքից ավելի քան 2 անգամ պակաս գնով:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել տվյալներ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ վերջինս ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում: