Որն է Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան օրակարգերի հատման կետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների, տարածաշրջանային հարցերի, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի, սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հարցեր:

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Ի տարբերություն Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպման, երբ նա և Նիկոլ Փաշինյանն իրար ձեռք չսեղմեցին՝ կորոնավիրուսի պատճառով, Տուսկի հետ հանդիպումը մեկնարկել է ձեռքսեղմումով և հումորով: Տուսկը նշել է, որ երբեմն քաղաքական գործիչներն ավելի վտանգավոր են, քան վիրուսը:

Ուշագրավ է, որ 2018 թվականի գարնանը հազարավոր քաղաքացիների կողմից մերժված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մինչ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցը, մարտի 5-ին նույնպես հանդիպել էր Դոնալդ Տուսկի հետ: Սա նրանց երկրորդ հանդիպումն էր Հայաստանում իշխանափոխությունից հետո:

Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցն այսօր նաև ԱԺ ճեպազրույցների օրակարգում էր:  Այն փաստին, որ նախ Սերժ Սարգսյանն էր գնացել Բրյուսել, հանդիպել Տուսկի հետ, հետո էլ Փաշինյանն է գնում, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբիրելյանը հեգնանքով արձագանքեց. «Սերժ Սարգսյանին ցանկանում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ նա դրա հնարավորությունն ունի: Այսինքն, մենք պետք է սահմանները փակենք, ասենք՝ իրավունք չունե՞ն լքել ՀՀ-ն»:

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ որևէ խնդիր չի տեսնում, որ Սերժ Սարգսյանն ակտիվ արտաքին քաղաքական գործունեություն է ծավալում:

«Որևէ մեկը չի կարող արգելք դնել կամ արգելել այլ քաղաքական գործիչների հանդիպումը միջազգային կառույցների հետ, եթե անգամ այդ քաղաքական ուժը 2018 թվականի գարնանը մերժվել է, չենք կարող արգելք դնել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը:

Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցի վերաբերյալ տարածված մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ԵԺԿ նախագահի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, քննարկվել է ՀՀԿ-ի հետ համագործակցության ակտիվացումը: Նշվում է նաև, որ անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող խնդիրներին և ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նախորդ տարի նոյեմբերին ԵԺԿ համագումարին ևս սուր քննադատել էր իշխանություններին: Սերժ Սարգսյանի այս ակտիվությունը իշխանություններին չի մտահոգում:

«Մտահոգիչ չէ, ինչո՞ւ պետք է մտահոգիչ լինի: ՀՀ-ն ունի իր քաղաքական օրակարգը, որով շարժվում ենք: Ինչո՞ւ պետք է մեզ մտահոգի, թե առանձին կուսակցության ներկայացուցիչ ինչ է խոսում»,- ասաց Լիլիթ Մակունցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում էլ կարծում են, որ Հայաստանում ՀՀԿ-ն ընդունելի չէ, և Սերժ Սարգսյանը փորձում է կենդանության նշաններ ցույց տալ միջազգային հարթակներում:

«ՀՀԿ-ն սպառել է ներքին օրակարգը, որոշակի կենդանություն ցույց տալու նպատակով փորձում է նախկին կապերն ակտիվացնել՝ արտաքին օրակարգ ձևավորելով: Չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կտա»,- նշում է Կարեն Սիմոնյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն էլ կարծում է, որ Սերժ Սարգսյանն այս քայլերով փորձում է միջազգային կառույցներից օգնություն խնդրել՝ քրեական հետապնդումներից խուսափելու համար:

«Քաղաքականության մեջ նախկին  և ներկա իշխանությունները փորձում են իրենց քաղաքական ճանապարհը պահպանել: Հեղափոխական փոփոխությունները որոշակի խնդիրներ են առաջացրել նախկին իշխանությունների համար, նրանք փորձում են միջազգայնացնել խնդիրները՝ դրանով փորձելով պաշտպանվել այն մեղադրանքներից, որոնք ուղղում են իշխանությունները»,- ասաց Բագրատյանը:

Ի դեպ, նշենք, որ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եվրոպական կուսակցությունների որևէ կառույցի անդամ չէ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում է, թե որ կառույցներին պետք է անդամակցել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան