Համայնքային գույքը գողանալու և վնասելու դեպքում քաղաքացիները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության

Լուրեր

11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
Բոլորը

Վերջերս համացանցում տարածվեց տեսանյութում, որում անհայտ անձինք գողանում են Արշակունյաց պողոտա – Գարեգին Նժդեհ փողոցների ստորգետնյա անցումի լամպերը. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

««Անընդհատ քաղաքացիներից զանգեր էինք ստանում, որ անցումը լուսավորված չէ: Շաբաթը մեկ քանի անգամ նոր լամպեր էին տեղադրվում «Երքաղլույս» ընկերության կողմից: Սակայն ահազանգերը շարունակվում էին»,- պատմում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Դեպքով այժմ զբաղվում են իրավապահները: Այսօր տարածքում նաև հերթապահություն է իրականացնում ոստիկանությունը: Սա համայնքային գույքը գողանալու կամ վնասելու միակ դեպքը չէ:

«Մոտ մեկ շաբաթ առաջ Կոմիտասի անվան զբոսայգում քաղաքացիները կոտրել էին աղբամաներն ու թափել աղբը»,- ասում է Ռազմիկ Մկրտչյանը:
Անցած տարի ու նաև այս օրերին շատ են քաղաքային աղբարկղերն ու աղբամաններն այրելու դեպքերը: Անզգուշություն, թե՞ դիտավորություն: Երկու դեպքում էլ օրենքը պատասխանատվություն է սահմանում, այդ թվում՝ քրեական:

«Բացի այն, որ ամբողջությամբ պետք է վերականգնվի պատճառված վնասը, եթե պարզվում է, որ այն գերազանցում է 5 հազար դրամը, ապա, դիմումի հիման վրա, կարող են հարուցվել քրեական գործեր»,- մանրամասնում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի առաջին բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Նարեկ Խաչատրյանը:

2019 թվականին ոստիկանությունը Երևանում արձանագրել է պետական գույքի գողության և վնասելու 41 դեպք, բացահայտվել է 13-ը: 2020-ի 6 դեպքերից 3-ը բացահայտված են: Դրանց մի մասը եղել է անզգուշության հետևանքով, մի մասը՝ դիտավորությամբ: Հիմնական թիրախները ստորգետնյա անցումներն են, վերելակները:

«Ոստիկանության ծառայությունների կողմից իրականացվում է նաև ամենօրյա հսկողություն: Տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկում ենք նաև որոշակի վայրերում տեսախցիկների տեղադրման անհրաժեշտությունը»,- հավելում է Նարեկ խաճատրյանը:

Քաղաքային գույքը՝ ճանապարհային նշանները, հենապատերն ու եզրաքարերը հաճախ վնասվում են անզգույշ վարորդների պատճառով և ճանապարհային վթարների ժամանակ:

Երևանի քաղաքապետրանը հորդորում է քաղաքացիներին խնամքով օգտագործել և պահպանել քաղաքին պատկանող գույքը. չէ՞ որ այն ձեռք է բերվում նաև քաղաքացիների վճարումների շնորհիվ և ծառայում է բոլորին»,- ասված է հաղորդագրությունում: