Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը երկարատև բանակցություններից հետո կարողացել են հասնել համաձայնության. գրում է aliq.ge-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համապատասխան փաստաթուղթ, որի համաձայն 2020 թվականի աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 120/30 մոդելով: Հետևաբար, ընտրությունների արդյունքում երկրի խորհրդարանը կկազմվի 120 համամասնական և 30 մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից:

Եվս երկու կարևոր համաձայնություն, որոնք ձեռք են բերել կողմերը, դա այսպես կոչված 40 տոկոսանոց պատնեշն է, ըստ որի քաղաքական ուժը, որը չի ստանա ձայների 40 տոկոսը ինքնուրույն չի կարողանա իշխանություն ձևավորել:

Եվ երկրորդ, ընտրություններին անցումային շեմը սահմանվել է 1 տոկոս, նախկին 5-ի փոխարեն:

Հիշեցնենք, Վրաստանում այժմ գործում է խառը ընտրական համակարգ: Խորհրդարանը կազմված է 150 անդամից, որոնցից 77 պատգամավորը ընտրված է համամասնական, իսկ 73 պատգամավորը մեծամասնական կարգով: Հաղթող ուժին որպեսզի ձևավորի իշխանություն, անհրաժեշտ է 76 մանդատ: