Իտալիայի սպորտի նախարարությունը պահանջել է անհապաղ դադարեցնել ֆուտբոլի երկրի ներքին առաջնությունը
Իտալիայի սպորտի նախարարությունը պահանջել է անհապաղ դադարեցնել ֆուտբոլի երկրի առաջնությունը` կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին Twitter- ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն. գրում է armsport.am-ը:
«Պարմա»–ՍՊԱԼ խաղի մեկնարկից առաջ հայտարարություն է արվել: Հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ խաղացողները պատրաստվելիս են եղել դաշտ դուրս գալու: Լսելով հրահանգը` ֆուտբոլիստները գնացել են հանդերձարան»: