8 միլիարդ դոլարանոց փաթեթ` ընդդեմ կորոնավիրուսի. ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է արտակարգ հատկացումների ծրագիրը

Լուրեր

13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
Բոլորը

Կորոնավիրուսի հետ կապված անհանգստության այս ալիքի ներքո ԱՄՆ-ի Կոնգրեսը հեշտությամբ հաստատել է ավելի քան 8 միլիարդ դոլարի արտակարգ հատկացումների ծրագիրը: Այդ գումարից երեք միլիարդը պիտի ծախսվի հիվանդության դեմ պատվաստանյութը հայտնաբերելու աշխատանքների համար. գրում է amerikayidzayn.com-ը:

«Ինչպես Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Քեւին ՄաքՔարթին է ասում, ‘’արագացվելու է պատվաստանյութի հայնտաբերման աշխատանքը, ավելի մեծաթիվ թեսթավորումներ են անցկացվելու, ավելի մեծ հնարավորություններ են տրվելու, որ մարդիկ իրենց բժիշկների հետ հանդիպումներն անցկացնեն առցանց”:

Դեմոկրատները պահն օգտագործում են Թրամփին սուր քննադատության ենթարկելու համար, որը ինչպես Սենատոր Փաթրիք Լիհին է ասում, դեռ վերջերս էր ‘’ապատեղեկատվություն տարածում հեռուստատեսությամբ եւ մեղմում ժողովրդին սպառնացող վտանգը’’:

Ներքին գործերի նախարարության պաշտոնատար անձինք օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ ասել են, որ հիմա գլխավորը վարակի տարածման արագությունը զսպելն է:
Քանի որ վիրուսը հիմնականում տարածում է գտել Կալիֆորնիայում եմ Վաշինգտոն նահանգում, շատ հաճախ են մամուլի ասուլիսներ անցկացնում հենց այս նահանգը ներկայացնող կոնգրեսականները:

Իսկ ինչպես Առողջապահության նախարար Ալեքս Ազարն է ասում, իրենց կողմից մշտապես պահպանվում է թափանցիկություն այն մասին, թե ինչ կա, եւ այն մասին, թե որ հարցերում են իրենք անտեղյակ:

Թրամփը Կոնգրեսի ներկայացրած 8 միլիարդ 300 միլիոն դոլարի փաթեթը ստորագրելու է մինչեւ այս շաբաթվա վերջը»,- գրում է լրատվական գործակալությունը: