Աղավնատուն գյուղում հնչած կրակոցների առնչությամբ մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2020 թվականի մարտի 5-ին` ժամը 02:40-ի սահմաններում, Վաղարշապատի հիվանդանոցից  ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Որովայնի շրջանի հրազենային թափանցող վնասվածք» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ:

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2020 թվականի մարտի 5-ին` ժամը 02:15-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, 35-ամյա տղամարդուն սպանելու նպատակով, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի տներից մեկի դիմաց, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի, իսկ հրազենային վնասվածքներ ստացած տղամարդն անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, ինչպես նաև՝ տան բակային հատվածում կայանված ավտոմեքենայի վրա՝ կրակոցի հետքեր:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարել է Արմավիրի մարզի բնակիչը: Վերջինս ձերբակալվել է՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: