Նախագահական անակնկալ ծննդյան օրվա առթիվ. նախագահ Սարգսյանը շնորհավորել է ապարանցի դպրոցական Ռոմիկ Արշակյանին

Լուրեր

02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Փետրվարի 4-ին, երբ նշվում էր Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը, նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել էր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Արշակյանների ընտանիքին: 10-ամյա Ռոմիկ Արշակյանի մոտ ախտորոշվել էր լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում էր ռեմիսիայի շրջանում: Նախագահ Սարգսյանը զրուցել էր փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով, հորդորել չընկճվել և հույսով ու հավատով վերաբերվել բուժման բոլոր փուլերին:

Այսօր Ռոմիկը դարձավ 11 տարեկան: Ծննդյան օրվա առթիվ ստացած նվերներից բացի, նրա համար շատ հիշարժան կլինի նաև հեռախոսազրույցը Հանրապետության նախագահի հետ:

Անշուշտ, նախագահի կողմից չէր կարող ծննդյան օրվա անակնկալ չլինել: Եվ ահա այսօր ծննդյան օրվա առթիվ Հանրապետության նախագահից ստացած նվերը՝ հեռախոսը, կրկնապատկել է Ռոմիկի ուրախությունը. այժմ ավելի հաճախ կարող է զանգահարել իր ընկերներին ու բարեկամներին, որոնց թվում, վստահաբար, նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է:

Ստանալով նախագահի ուղարկած նվերը՝ Ռոմիկը զանգահարել է Հանրապետության նախագահին և տեսազանգով զրուցել նրա հետ՝ իր երախտագիտությունը հայտնելով նվերի և վերաբերմունքի համար: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է իր փոքրիկ բարեկամին ու բարեմաղթանքներ հղել ծննդյան օրվա առթիվ, հետաքրքրվել Ռոմիկի առողջությամբ, զրուցել նրա առօրյայի մասին: Ռոմիկն ասել է, որ ինքն էլ իր հերթին է նախագահի համար նվեր ուղարկում՝ Ախթամարի հայկական եկեղեցու նկարը և փոքրիկ հուշանվեր փղի տեսքով: Նախագահ Սարգսյանն իր շնորհակալությունը հայտնելով՝ կրկին հետաքրքրվել է, թե ինչ է ուզում դառնալ Ռոմիկը: Հիշեցնենք, որ նախագահի հետ հանդիպմանը երեխան ասել էր, որ ուզում է փրկարար և նախագահ դառնալ: Այսօր նույնպես Ռոմիկը հաստատել է. «Փրկարարի պաշտոնից բարձրանամ, դառնամ նախագահ»: «Ուրեմն, փրկարար, հետո պաշտոնով բարձրանաս, մի օր դառնաս նախարար, հետո նախագահ»,– ասել է նախագահ Սարգսյանը:

Անկեղծ ու անմիջական զրույցը նախագահի և փոքրիկ Ռոմիկի միջև ամրացրել է շուրջ մեկ ամիս առաջ ստեղծված նրանց բարեկամությունը: «Դու պինդ տղա ես, ուժեղ տղա ես և պետք է հաղթահարես հիվանդությունը»,– ասել է նախագահ Սարգսյանը և առողջություն, հաջողություն մաղթել փոքրիկին ու Արշակյանների ընտանիքին: -Մի քիչ օրերը տաքանան, կհանդիպենք: Գուցե, ես Ապարան գամ»: