ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Միշտ ասում են, որ լկտի եմ, բայց ես լկտի չեմ, ես շատ համեստ մարդ եմ․ Սերգեյ Դանիելյան

Լուրեր

05.10.2026 | 11:13
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Բոլորը

«Քծնում եմ իշխանություններին, փող եմ տալիս, սապոնվում եմ՝ ամեն տեղ ինձ ընդունում են»,- Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում կատակում է դերասան Սերգեյ Դանիելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է յութուբյան Ք1 ալիքով սուր քննադատական հաղորդումներ թողարկելուց հետո իրեն հաջողվում մնալ հեռուստատեսությունում. «Ես էլ եմ զարմանում՝ ինձ ինչու են պահում․ ինձնից խելոք ու խարիզմատիկ դեմքեր կան այս դաշտում։ Երևի պահում են զուտ անկեղծության համար։ Իսկ յութուբյան ալիքում ինչ ուզում՝ անում եմ, եթե միայն առավոտյան ծրագրի շրջանակում լինեի, կարող էի կաթված ստանալ»։

Անդրադառնալով Ք1-ի շրջանակներում իր արած հումորներին՝ Սերգեյ Դանիելյանը շեշտում է. չափը սահմանողն ինքն է․ «Բայց ես չափը չեմ անցնում, միշտ ասում են, որ լկտի եմ, բայց ես լկտի չեմ, ես շատ համեստ մարդ եմ, և դա միայն ես եմ ասում, չգիտես ինչու…»։

Դերասանը անդրադառնում է հարցին, թե ինչու են Ք1-ի ծրագրերը հազվադեպ դարձել․ «Բան չի կատարվում։ Առաջ Ազգային ժողովում միշտ ինչ-որ բաներ ասում էին, հիմա բոլորը մտել են կոմֆորտ զոնայի մեջ, իրենց փայը ստացել են։ Ես նեղվում եմ, դա լճացում է, սպասում եմ՝ մի բան լինի, որ արձագանքեմ, կարծում եմ՝ ինձ սոված չեն թողնի։ Նայում ես՝ Ազգային ժողովում ոնց որ սովետական ժամանակները լինեն, մնում է՝ կթվորուհիների մասին խոսեն։ Լավ էր՝ Փաշինյանն ու Գեղամյանը իրար ծեծեցին, անդրադարձանք»։

Խոսելով թատրոնում և յութուբյան ալիքում ծավալած իր գործունեության մասին՝ Սերգեյ Դանիելյանը նշում է, որ ամեն բան ունի իր տեղը: «Ստրիպտիզ պարուհին կարող է և տանը ճաշ եփել, անպայման չէ՝ միշտ ձողը ձեռքին լինի»,- համեմատում է նա։

Սերգեյ Դանիելյանը խոստովանում է, որ քաղաքական ոչ բոլոր գործիչներին է նույն աչքով նայում․ «Ունեմ համակրելի քաղաքական գործիչներ, որոնց շրջանցում եմ, բայց վախենում եմ ասեմ՝ «հաբռգեն»։ Առաջին վախս ի հայտ եկավ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո․ նա միակ նախագահն էր, որին բոլորս ընտրեցինք, հետո տեսանք՝ ինչ եղավ»։

Խոսելով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներից՝ դերասանը նշում է, որ իր թշնամին հայ ժողովուրդն է, այսինքն հենց ինքը՝ որպես այդ ժողովրդի մի մասնիկ․ «Մենք դարեր շարունակ չենք կարողանում ծնել լիդեր, որը կտա իդեա։ Իսկ մյուս երկրներից անպայման վատն ենք վերցնում։ Որ ասում ենք՝ Ռուսաստան՝ անպայման պետք է մեր շորերը հանենք, պառկենք տակը։ Ռուսաստանից վերցրել ենք ամենավատը՝ կոռուպցիան՝ որպես երկրի կառավարման հիմք,Եվրոպայից էլ միայն վատն ենք վերցնում»։

 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
 
Աննա Բաբաջանյան

 

 
 
 

 

Աննա Բաբաջանյան