Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի ընթացքում բանաձև է ընդունվել

Լուրեր

08.12.2025 | 19:00
Զավեշտալի՛ է, թե Արշակ սրբազանը պլան է գցել ինչ-որ մեկի գրպանը․ շինծու գործերը շատ արագ պայթում են․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 18:51
Թուրքական ռազմական ավտոշարասյուները Հյուսիսային Սիրիա են մտել․ սա ներխուժման մտավախություններ է առաջացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 18:39
Ականի պայթյունից հետո պայմանագրային զինծառայողն ազատվել է աշխատանքից
08.12.2025 | 18:29
ԱՄՆ-ի հետ բանակցությունները դեռևս չեն հանգեցրել Դոնբասի վերաբերյալ համաձայնության. Զելենսկի
08.12.2025 | 18:25
38-ամյա տղամարդու և նրա որդու ծեծի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
08.12.2025 | 18:20
Էդուարդ Սպերցյան․ Եվրոպայից որևէ առաջարկ չունեմ
08.12.2025 | 18:09
Հայաստանում սպանված չեչենուհի Այշաթ Բայմուրադովային թունավորել են. նա Կադիրովի ազգականուհին էր. աղբյուր
08.12.2025 | 18:01
Ադրբեջանից ՀՀ նավթամթերք կմատակարարվի Վրաստանով // Վարդենիսում զինծառայող է մահացել․ ԼՈՒՐԵՐ
08.12.2025 | 17:57
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Արսեն Թորոսյանին
08.12.2025 | 17:53
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
08.12.2025 | 17:45
Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունները
08.12.2025 | 17:42
Անչափահաս ազատազրկվածների թիվը նվազե՞լ է, թե՞ աճել․ ՔԿԾ պետի պնդումը և վիճակագրությունը
08.12.2025 | 17:30
Կճոյանը նորից դատարանի առաջ․ 49 տարով տրված հողամասը փորձում են վերադարձնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 17:22
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
08.12.2025 | 17:19
Վրաստանի տարածքով Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցման հարցը հայկական և վրացական կողմերը քննարկել են
Բոլորը

Հոկտեմբերի 26-28-ը Արցախում տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված հայկական կուսակցությունների ֆորումը: Ստորև ներկայացնում ենք ֆորումի աշխատանքների ավարտին ընդունված բանաձևը

 

Մենք՝ 2017 թվականի հոկտեմբերի 27-ից 29-ը  Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացված Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի ներքոստորագրյալ մասնակիցներս ամփոփելով ֆորումի աշխատանքները.

  • Խիստ կարևորում ենք հայկական երկու պետություններում մասնակցայնության և ժողովրդավարության վրա հիմված քաղաքական մշակույթի զարգացումը
  • Ընդգծում ենք հասարակական և քաքաղաքական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացման կարևորությունը,
  • Փաստում ենք արդի քաղաքական օրակարգի և բուն քաղաքական գործընթացների ձևավորման մեջ զգալի է երիտասարդական ֆորմալ և ոչ ֆորմալ կազմակերպությունների դերը
  • Ընդգծում ենք երիտասարդության շրջանում քաղաքական և քաղաքացիական կրթության կարևորությունը
  • Կարևորում ենք Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդների ուղիղ կապերի հաստատումը միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության սուբյեկտների հետ, մասնավորապես միջազգային կրթական փոխանակման ծրագրերի մասնակցության մատչելիության ապահովումը, ինչպես նաև ավարտական վկայականների փոխճանաչելիությունը
  • Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում լարվածության էսկալացիան
  • Կոչ ենք անում միջազգային հանրությանը կատարել հասցեական հայտարարություներ, որոնք ուղղված կլինեն շփման գծում իրավիճակի սրումը հրահրող կողմին
  • Կարևորելով տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում երիտասարդության դերը՝ խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի Հանրապետությունում խոսքի ազատույթան սահմանափակումը և երիտասարդների կամարտահայտման խոչընդոտները
  • Փաստում ենք, որ Ադրբեջանական կողմը վարում է ակտիվ հակահայկական ու հայատյացության քարոզչություն, որը նախատեսված է թե ներքին, թե արտաքին սպառման համար
  • Որպես հակամարտության միակ ընդունելի լուծում դիտարկում ենք խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնցում իր որոշիչ դերը պիտի ունենա Արցախի Հանրապետությունը
  • Հաստատում ենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հայկական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական ինքնակառավարման մարմինների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քաղաքական քննարկումների կարևորությունը և շարունակականության ու պարբերականության ապահովման պատրաստակամությունը։

 

ք. Ստեփանակերտ

2017 թվականի հոկտեմբերի 29

«Հայկի սերունդ» ԵՀԿ

Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» ԵՀԿ

«Արցախակերտում» ԵՀԿ

«Արցախի երիտասարդական զարգացման կենտրոն» ԵՀԿ

«Առաջ Արցախ» ԵՀԿ

«Հանուն Արցախի» ԵՀԿ

«Միացյալ Հայաստան »  ԵՀԿ

«Մտքի ուժը» ԵՀԿ

«Ազատ  Հայրենիք» կուսակցության երիտասարդական թև

ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միություն

ՀՅԴ Արցախի «Արամ Մանուկյան» ուսանողական միություն

ԱրՊՀ ուսանողական խորհուրդ

Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպություն

Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Բարգավաճ Հայաստան Կուսակցության երիտասարդական թև

Հայկական Վերածնունդ կուսակցության երիտասարդական թև

Ազատ դեմոկրատներ կուսակցության երիտասարդական թև

ԵԼՔ դաշինքի երիտասարդական թև

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ասոցացիա

«Աշակերտական  հայկական ասոցացիա» ԿՀԿ

«ՀՀ  ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդ

ՀՊՄՀ ուսանողական խորհուրդ

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարան

ՀԱԱՀ ուսանողական խորհուրդ

ՀԱՊՀ ուսանողական խորհուրդ

ՃՇՀԱՀ ուսանողական խորհուրդ

ԵՊԿ ուսանողական խորհուրդ

ԵԹԿՊԻ ուսանողական խորհուրդ

ԵԳՊԱ ուսանողական խորհուրդ

ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհուրդ

ՄՊՀ Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդ

«Երիտասարդ նկարիչների միություն» ՀԿ