Այս օրենքի ընդունումից հետո երգիչը կզգուշանա կատարել «Մայր իմ սուրբ ու բարի» երգը․ Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
Բոլորը

Բռնության քարոզը քրեականացնող օրենքը պետք է այնպես ձևակերել, որ մանևրումների տեղեր չլինեն։ Նման կոչով հանդես կեավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Մենք հայրենասիրական երգեր ունենք, օրինակ՝ Սիսական ջոկատի երգը, այնտեղ կոչեր կան մեր թշնամու նկատմամբ, իսկ այստեղ չի նկատվում՝ դա ո՞ւմ դեմ է ուղղված։ Այսինքն, եթե ձևակերպումն այնտեղ լինի, որ սա ուղղված է ներքին անդորրը պահպանելու համար, շատ լավ է։ Իսկ այս դիսպոզիացիայով, եթե հանկարծ որևէ մեկը ռեստորանում ուզենա պատվիրել «Մայր իմ սուրբ ու բարի» երգը, երգիչը հաստատ խուսափելու է։ Այնտեղ ասում է՝ «Ով մայրական ծեծից չի լացել, նա որբ է մեծացել»։ Ասելու է՝ ինչ գործ ունեմ, երգեմ, էս հոդվածով տանեն, պատասխանատվության ենթարկեն»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել բռնության քարոզն ու դրա արդարացումը։

Մանրամասները՝ տեսանյութում: