Վանաձորում կայացել է հայկական կոխ ըմբշամարտի ՀՀ առաջին առաջնությունը

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հոկտեմբերի 28-ին Վանաձորում կայացել է հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության առաջին առաջնությունը, որին ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանը, հունահռոմեկան ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Վանաձորի քաղաքապետը:

«Հայկական կոխ ըմբշամարտի զարգացումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Կա կառավարության որոշում, համաձայն որի մշակել ենք հայկական կոխ ըմբշամարտի զարգացման հայեցակարգ: Այս առաջնությունը նախատեսված էր զարգացման հայեցակարգով նախատեսված միջոցառումների պլանով։ Առաջնության արդյունքներով կձևավորվի ազգային հավաքականը, որը մեր երկիրը կներկայացնի ազգային մարզաձևերից անցկացվող միջազգային մրցաշարերում»,- ասել է նախարար Ռոստոմյանը։

Առաջնության մասնակիցները մրցել են ութ քաշային կարգերում: Առաջնության չեմպիոններ դարձան Արթուր Մանուկյանը (55 կգ), Էդմոն Մանուկյանը (60 կգ), Արման Գաբրիելյանը (66 կգ), Տիգրան Վարոսյանը (73 կգ), Կարեն Ստեփանյանը (81 կգ), Դավիթ Սարգսյանը (90 կգ), Սամվել Հակոբյանը (100 կգ) և Ազատ Աբրահամյանը (100+կգ) :

Առաջնությանը մասնակցել է շուրջ 100 մարզիկ՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից: