Մեկ տարի է՝ հանձնարարական եմ տալիս, չեք փոխում. Նիկոլ Փաշինյանը բարկացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վաղուց տված իր հանձնարարականին:

«Խոսքը մեր գերատեսչություններում տեղադրվող տարբեր ապարատների մասին է՝ վճարումների, սուրճի ապարատների: Ես հանձնարարական էի տվել, որ այդ գործառույթներն իրականացվեն մրցույթներով, այսինքն՝ ուղիղ որոշումներով նման հարցերը չկարգավորվեն, որպեսզի պետական գերատեսչության համար լավագույն պայմաններով արվի: Բայց ես տեղեկանում եմ, որ այդ հանձնարարականից հետո, կարծես թե, դեպք ենք ունեցել, երբ որոշում ենք կայացրել և ուղիղ գնում ենք կատարել այդ ծառայության: Որքան ես հասկանում եմ՝ այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի արվում: Ես կարծում եմ, որ տեխնիկական առաջադրանքներով պետք է փորձենք մրցույթ հայտարարել և վարձավճար վերցնել, մի հատ տեսնենք՝ այդ տարբերակով հետարքրքվող կա՞, թե՞ չկա»,- ասաց նա։

Վարչապետը հիշեց, որ այս թեմայով էլի առանձին-առանձին ուղղություններով հանձնարարականներ է տվել 2018 թվականի հուլիս-օգոստոսից, բայց այսօր իմանում է, որ այդ հարցերը կարգավորված չեն։ Նա վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը: Վերջինն ասաց՝ սրանից մեկ տարի առաջ է հնչեցրել հանձնարարականը:

«Ձեր կողմից նշված խնդիրն արձանագրվել էր մեկ-երկու ուժային մարմնում և նախկինում գոյություն ունեցող կարգավորումները, Կառավարության որոշմամբ, հնարավորություն են տվել այդ մարմիներին առանց մրցույթի ձեռք բերվի»,- ասաց նա:

Վարչապետն ասաց՝ եթե ինքը հանձնարարական է տալիս, ի՞նչ կապ ունի, թե Կառավարության որոշմամբ ինչ կա:

«Կա որոշում, բերեք այդ որոշումը փոխեք, չեղյալ համարեք: Պարո՛ն Աղաջանյան, գիտեք, շատ մեծ պրոբլեմ է, երբ ես հանձնարարական եմ տալիս և դրանից մեկ տարի հետո իմանում եմ, որ լիարժեք և ամբողջովին կատարված չէ, սա ի՞նչ է նշանակում», – ասաց Փաշինյանը և հավելեց. «Ես հիմա հրապարակային բոլորի ներկայությամբ ասում եմ, որ բոլոր այն գերատեսչություններում, որտեղ տեղադրված են որևէ սուրճի, վճարումների որևէ ապարատ, բոլոր այդ ծառայությունների համար հնարավորինս ամենակարճ ժամկետում հայտարարել մրցույթ, և դրա համար պետք է պետությանը վճարում կատարեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան