Freedom House-ի վարկանիշում Վրաստանը շարունակում է հետընթաց գրանցել

Լուրեր

04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
04.08.2026 | 16:09
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 16:07
Մեզ այդպիսի տեղեկություն հայտնի չէ․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ի միգրանտներին ՀՀ ուղարկելու առաջարկի մասին
04.08.2026 | 16:00
Պատգամավորները Կոնջորյանին ընտրում են ԱԺ փոխնախագահ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Freedom House իրավապաշտպան կազմակերպության նոր՝ «Ազատությունն աշխարհում 2020» հետազոտության համաձայն, Վրաստանի վարկանիշը նախորդ տարվա համեմատ 2 կետով նվազել է և հնարավոր 100 միավորից 61 միավոր է ստացել. գրում է aliq.ge-ն:

0 միավորը ամենից անազատն է, 100-ը` ամենաազատը: 2018 թվականին Վրաստանը 64 միավոր ուներ, 2019-ին` 63 իսկ այս տարի` 61:

Freedom House-ը երկրների ազատությունների կատեգորիա ունի. ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ: Այս ամբողջ ընթացքում Վրաստանը շարունակում է մնալ «մասամբ ժողովրդավար երկրների» ցանկում:

Հետազոտության նոր մեթոդաբանության համաձայն, կազմակերպությունը 2 չափորոշիչով է գնահատում երկրի ազատության մակարդակը` քաղաքական և քաղաքացիական իրավունքներ: Քաղաքական իրավունքներին տրվում է 40 միավոր, իսկ քաղաքացիականին` 60:

Քաղաքական իրավունքների հատվածում Վրաստանը 24 միավոր է ստացել, իսկ քաղաքացիական մասում` 37: