Սերժ Սարգսյանի հրամանագրերով Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը նշանակվել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որով ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ` Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը նշանակվել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մասնավորապես ՀՀ նախագահի ՆՀ-402-Ա հրամանագրով Արտակ Զաքարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ ՆՀ-403-Ա հրամանագրով` Արտակ Դավթյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ: