Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է
Հասարակություն
05.03.2020 | 10:50ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ դատապարտյալը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը բուժզննում անցնելու և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում:
«Ըստ դիմումատուի՝ ազատությունից զրկման վայրում ստացել է բուժում, սակայն չկա դրական դինամիկա: Նրա պնդմամբ՝ իրեն անհրաժեշտ է շտապ վիրահատություն, սակայն տևական ժամանակ չի կազմակերպվում:
Բարձրացված հարցի կապակցության Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ է հասցեագրել Արդարադատության նախարարություն:
Արդյունքում, դատապարտյալն անցել է անվճար բուժզննում և վիրահատվել է»,- ասված է հաղորդագրությունում: