Էրեբունի վարչական շրջանում կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ
Հասարակություն
04.03.2020 | 20:28Երևանի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցում քիչ առաջ կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Էրեբունի բժշկական կենտրոնից Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Բուռնազյան փողոցում կրակոցներ են հնչել: Երկու վիրավոր կա, որոնք այժմ գտնվում են բժշկական կենտրոնում»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ առայժմ հրապարակման ենթակա այլ տեղեկություն հասանելի չէ։