Եղե՞լ է նման բան, թե՝ ոչ․ Փաշինյանը ծրարով փող բաժանելու մասին Թանդիլյանի հարցին հարցով պատասխանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ որոշ նախարարություններում մինչ օրս «ծրարով» գումար են տալիս աշխատակիցներին, ինչը խոսում է համակարգային կոռուպցիայի մասին։

Վարչապետը պատասխանեց․ «Ես այնքան հաճախ եմ հայտարարություններ անում, որ իրավապահ մարմինները ուղղակի չեն հասցնում դրանցով զբաղվել, ես էլ իմ դժգոհությունն եմ հայտնել մի քանի անգամ, որ իրավապահները ոչ ամբողջ ծավալով են իրականացնում այն հակակոռուպցիոն պայքարը, որը պետք է իրականացվի։ Դե ես, ճիշտն ասաց, նախարարներին հարցաքննելու սովորություն չունեմ և ցանկություն էլ չունեմ, և հույս ունեմ՝ իրավապահ մարմինները կհասցնեն իմ բոլոր հայտարարություններով զբաղվել, ինչը կնշանակի մենք համակարգային հաջողության ենք հասել»։

Թանդիլյանը արձագանքեց, որ եթե նախկինների դեպքում ասում էիք ծրարով գումար են տվել, ապա այժմ վարչապետի նշանակած կադրերն են և կարող է նրանցից հետաքրքրվել՝ իր ենթականերից։ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան այս հայտարարության՝ Թանդիլյանին հիշեցրեց, որ նա էլ է իր մոտ նախարար աշխատել․ «Եղե՞լ է նման բան, թե՝ ոչ»,- հարցրեց վարչապետն ու չսպասեց պատասխանի։

Մանրամասները՝ տեսանյութում։