«1-ին, 2-րդ, 3-րդ կարգի փոխարեն ունենալու ենք, թույլ, միջին և ծանր հաշմանդամության կարգեր»․ Գեմաֆին Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

«Ունենալու ենք հաշմանդամության ոչ թե առաջին, երկրորդ, երրորդ կարգ ունեցող անձինք, այլ թույլ, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալ սահմանափակում ունեցող։ Սա ենթադրում է, որ մեր յուրաքանչյուր քաղաքացու փորձելու ենք մաքսիմում օժադակել՝ ծառայությունների միջոցով, որպեսզի հաղթահարեն իրենց ֆունկցիոնալ սահմանափակումները»,- «Ինչպե՞ս են պաշտպանվելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները. նոր օրենքի նախագիծ» թեմայով քննարկմանը նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:

«Վստահ եմ՝ այս ներառական մոտեցումը շատ կարևոր է, որ հնարավորինս ամբողջական դիտարկենք բոլոր կարծիքները և բաց չթողնենք որևէ խնդիր։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծում տալիս ենք տարբեր հասկացությունների ձևափոխումներ․ օրինակ՝ անձնական օգնականի ինստիտուտի, ունիվեսալ դիզայնի, անկախ կյանքի և խելամիտ հարմարեցման վերաբերյալ հասկացությունները։ Այս օրենքով նաև Մատչելիության հանձնաժողով ենք նախատեսում, որի անդամները Ազգային ժողովի կողմից 6 տարի ժամկետով են ընտրվելու և ապահովելու մատչելիության վերաբերյալ մոնիթորինգը։ Նրանք ունենալու են այնպիսի գործառույթներ, որ մատչելիության հետ կապված հիմնախնդիրները կարողանանք հնարավորինս կարճ ժամկետում լուծել»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։

Նրա խոսքով՝ փոփոխություններ են նախատեսում նաև «Անձի ֆունկցիոնալ գնահատման մասին» օրենքում․ «Ելնելով մեր քաղաքականությունից և սկզբունքներից, «Անձի ֆունկցիոնալ գնահատման մասին» օրենքի նախագիծը մեզ թույլ է տալու՝ ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր համակարգ, որն իրականացվելու է բազմամասնագիտական խմբի կողմից։ Ռեեստրն արդեն ձևավորվում է և այնտեղ ընդգրկված մասնագետները, վերապատրաստվելով, մյուս տարվանից կանցնեն աշխատանքի։ Այն լինելու է ոչ թե հիմնական հանձնաժողով, այլ մասնագետները պատահականության սկզբունքով ընտրվելու են, որպեսզի իրականացնեն գնահատման գործընթացը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան