ՓՊ-ն դիմել է Դատարանների նախագահների խորհրդին

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

ՓՊ-ն դիմել է Դատարանների նախագահների խորհրդին: Դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ դատավորի՝ այլ վարչական շրջանի դատարանի շենքում դատավարությունն անցկացնելու ժամանակ, անհրաժեշտություն է առաջանում փաստաթղթերը (միջնորդություններ, դիմումներ) հանձնել գործը քննող դատավորին՝ գրասենյակի միջոցով. տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ գործավարության կանոնների փաստաբանի կողմից նշված փաստաթուղթը պետք է հանձնվի գործը քննող դատարանի գրասենյակ։ Նման պրակտիկան դժվարություններ և անհարմարություններ է ստեղծում փաստաբանների համար՝ առաջացնելով ժամանակի և ռեսուրսների կորուստ: Մեր տեղեկություններով ՀՀ դատական դեպարտամենտը գործնականում կարգավորում է խնդիրը՝ հնարավորություն տալով փաստաբաններին փաստաթղթերը մուտքագրել այն դատարան, որտեղ փաստացի գործը քննվում է, սակայն իրավական առումով հարցը լուծված չէ։

Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերի՝ դատարանների նախագահների խորհուրդն է հաստատում դատարանների գործավարության կանոնները, սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը և հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը, մշակում և հաստատում է դատավորների և դատարանների նախագահների գործուղման, արձակուրդի կամ հիվանդության դեպքերում նրանց փոխարինելու կարգը: Նշված լիազորությունների իրականացման նպատակով Դատարանների նախագահների խորհրդի ընդունած իրավական ակտերում այս հարցը կարգավորված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը և խնդրի կարևորությունը ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ խնդրելով ապահովել անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը՝ ապահովելու համար դատավորների այլ դատարաններում դատական նիստերն անցկացնելու ժամանակ փաստաբանների հնարավորությունն անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը մուտքագրել և ստանալ այն դատարանի գրասենյակից, որտեղ փաստացի տեղի են ունենում դատական նիստերը: