Կատալոնիայի խորհրդարանը հայտարարել է Իսպանիայից անկախանալու մասին (տեսանյութ)

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկության է դրել  Իսպանիայից անկախանալու մասին բանաձևը: Բանաձևին կողմ է քվեարկել 72 պատգամավոր, դեմ՝ 10 և 2 ձեռնպահ. տեղեկացնում է meduza.io-ն:

Կատալոնիայի խորհրդարանում բանաձևը քվեարկության է դրվել այն բանից հետո, երբ տարածաշրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնտը հրաժարվել է կատարել արտահերթ ընտրություններ անցկացնելու Մադրիդի պահանջը:

Անկախության հռչակմանն ի պատասխան, Մադրիդը պատրաստվում է տարածաշրջանում անմիջական վերահսկողություն սահմանել: Սպասվում է, որ հոկտեմբերի 27-ին երկրի Սենատը կհաստատի համապատասխան բանաձևը, որը ուժի մեջ կմտնի հաջորդ օրը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ Իսպանիայից Կատալոնիայի անջատման օգտին քվեարկել էր կատալոնացիների 90 տոկոսը: Մադրիդն ապօրինի էր անվանել անցկացված հանրաքվեն ու երկրում անկարգություններ էին սկսվել, որի հետևանքով տուժել էր ավելի քան   893 մարդ:

Այնուհետև Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի էր ճանաչել Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն  ու Իսպանիայի նախարարների խորհուրդը  հայտարարել էր Կատալոնիային ինքնավարության կարգավիճակից  զրկելու գործընթաց սկսելու մասին՝ կիրառելով երկրի Սահմանադրության 155 հոդվածը:

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն ասել էր, որ կհայտարարի անկախության մասին, եթե Իսպանիան որոշի դադարեցնել տարածաշրջանի ինքնավարությունը։

Այսօր Կատալոնիան իրեն Իսպանիայից անկախ հռչակեց: