Սիրիան ՌԴ-ի և Թուրքիայի համար դարձել է Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ուժեղացնելու համար պայքարի վայր. Ռուբեն Սաֆրաստյանը՝ Իդլիբում իրավիճակի մասին

Լուրեր

04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրադրությունը Սիրիայի Իդլիբ նահանգում սրված է, քաոսային, և միտումներ կան, որ կարող է ավելի սրվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Մասնավորապես, կորուստներ ունենալուց հետո Թուրքիան հայտարարեց, որ ռազմական գործողություններ են սկսում Սիրիայի տարածքում՝ Իդլիբի նահանգում, պայմանական «Գարնանային վահան» անվանումով: Դրանից հետո և՛ թուրքական զորամիավորումները, և՛ Թուրքիայի հսկողության տակ գտնվող զինյալները՝ հիմնականում ջիհադական ծայրահեղական խմբավորումները, անցան հարձակման»,- նշեց նա:

Վերջին 1-2 օրվա ընթացքում թուրքական հարձակումը, նրա գնահատմամբ, հաջողություն է բերել. «Հաղորդումներ կան, որ նրանք մեծ թվով զենք-զինամթերք և զինվորականների են ոչնչացրել սիրիական բանակում, հետ են գրավել մոտ 20 բնակավայր, այսինքն՝ այն տարածքների մի մասը, որ սիրիական բանակն ազատագրել էր վերջին օրերին թուրքամետ զինյալներից»:

Եվ երկրորդ, թուրքագետի խոսքով, տվյալներ կան, որ ռուսական օդուժն այլևս օժանդակություն չի ցուցաբերում սիրիական բանակին և նրան աջակցող ուժերին: «Դա է պատճառը, որ Թուրքիան, օգտագործելով հրետանի և անօդաչուներ, կարողացել է նման հաջողությունների հասնել»,- նշեց նա:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ այս իրադրությունն աշխարհաքաղաքական տեսանկյունից գնահատելով՝ կարելի է ասել, որ Սիրիան ուժային երկու կենտրոնների՝ Ռուսաստանի և Թուրքիայի համար դարձել է մի տարածաշրջան, որտեղ նրանք պայքարում են Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ուժեղացնելու համար:

«Երբ 2015 թվականին խոցվեց ռուսական ռազմական ինքնաթիռը, այս երկու ուժերը հարաբերությունների լարվածության շատ բարձր մակարդակի առջև էին: Բայց ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից՝ կարողացան հարթել այդ լարվածությունը: Չնայած դրան՝ այս երկու աշխարհաքաղաքական ուժերն իրենց շահերը առաջ տանելու ձգտման ճանապարհին հակառակորդներ են մնում, որովհետև երկուսն էլ ուզում են իրենց դիրքերն ուժեղացնել: Եվ երկու ուժային կենտրոնների բախումը տեղի ունեցավ Իդլիբի նահանգում, որովհետև սա վերջին խոշոր տարածաշրջանն է, որը դուրս է Սիրիայի օրինական կառավարության հսկողությունից, և Թուրքիան մեծապես շահագրգռված էր՝ իր հսկողության տակ գտնվող այս ջիհադական ծայրահեղական խմբավորումների միջոցով տարածաշրջանն իր հսկողության տակ պահել»,- մանրամասնեց թուրքագետը:

Այս իրավիճակում նա կարևորում է առաջիկա օրերի զարգացումները. մարտի 5-ին Մոսկվայում պետք է տեղի ունենա Պուտինի և Էրդողանի հանդիպումը, ինչից հետո որոշակի պարզություն կլինի:

«Արդեն նախանշաններ կան, որ երկու կողմերն էլ որոշակի զիջումների են փորձում գնալ, որովհետև երկուսն էլ ունեն ընդհանուր շահեր: Բայց հնարավոր կլինի՞ պահպանել զսպվածությունը, որի նշանները կան: Մի կողմից կողմերը կփորձեն զսպվածություն պահպանել, բայց մյուս կողմից՝ կփորձեն բանակցություններում իրենց դիրքերն ուժեղացնել: Մանավանդ, որ Պեսկովը երեկ բացահայտերոն հայտարարեց, որ դժվար բանակցություններ են լինելու»,- ասաց բանախոսը:

Անդրադառնալով փախստականների խնդրին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան այս խնդիրն օգտագործում է ԵՄ երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի և Ֆրանսիայի վրա ճնշում գործադրելու համար:

«Արդեն տվյալներ կան, որ այս երկու օրվա ընթացքում շուրջ 100 հազար մարդ հատել է ԵՄ սահմանները, հիմնականում՝ Բուլղարիայում և Հունաստանում: Հաղորդագրություններից երևում է, որ Թուրքիան փախստականների հետ որոշակի խմբեր է բաց թողնում, և լուսանկարներից երևում է, որ նրանք հիմնականում երիտասարդներ են: Մեծ մտավախություն կա, որ նրանք հատուկ պատրաստված ջիհադիստական խմբավորումների անդամներ են, որոնց փախստականների կերպարով Թուրքիան ներմուծում է Եվրոպա»,- ամփոփեց Ռուբեն Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ սա կարող է գործիք դառնալ Թուրքիայի համար, ինչը շատ վտանգավոր է: