Պետք է այնպես անենք, որ Հայաստանի բարեկամների շարքն աշխարհում շատանա. վարչապետը շնորհավորել է դիվանագետներին մասնագիտական օրվա առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է բոլոր դիվանագետներին մասնագիտական օրվա կապակցությամբ և նշել, որ այս օրն արձանագրված է՝ ի նշանավորումն Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի դրոշի բարձրացման արարողությամբ: «Իմ լրագրողական և քաղաքական գործունեության ընթացքում բազմաթիվ պատմությունների եմ առնչվել, լսել, թե ինչպես է զրոյից, ըստ էության ոչնչից, ստեղծվել Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, երբ բազմաթիվ մարդիկ, 180 աստիճան շրջադարձ կատարելով իրենց մասնագիտական գործունեության մեջ, իրենց կյանքի հետագա ծրագրերում, նվիրվել են Հայաստանի դիվանագիտական կորպուսի հիմնադրմանը: Ես ուզում եմ ընդգծել այս գործում մեր բազմաթիվ սփյուռքահայ հայրենակիցների ներդրումը, որոնք միացել են այդ գործընթացին և բազմաթիվ հայաստանցիներ, ովքեր, ինչպես ասացի, գուցեև իրենց կյանքը պլանավորելիս երբեք չեն մտածել, որ պիտի անկախ պետության, անկախ հայրենիքի դիվանագիտական ծառայությունն իրականացնեն: Եվ ահա այսպես, քարը քարի վրա դրվելով, ի վերջո Հայաստանի դիվանագիտական համակարգը կայացել է և կայանում է որպես ինստիտուտ: Կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ մեր դիվանագիտությունը մ եր նորանկախ պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաջողություններ, իհարկե եղել են նաև որոշակի խնդիրներ, ձախողումներ և այս պրոցեսը մենք պետք է անցնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա հատուկ է ցանկացած երկրի դիվանագիտությանը: Վարչապետի խոսքով՝ ժամանակն է, որ մենք մեր առաջ նոր խնդիրներ ձևակերպենք և ուղենշենք մեր հետագա անելիքները:

Կառավարության ղեկավարը նշել է, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո ինչ օրակարգ է ինքն իր մեջ ձևակերպել պետական կառավարման և դիվանագիտական համակարգերի համար: «Կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը, որովհետև ինչքան էլ բնական լինի ինչ-որ առումով, այդ բարդույթը, կարծում եմ, մեզ որոշ տեղերում շատ է խանգարում: Բայց մյուս կողմից, առանձին վերցված դիվանագիտական համակարգը չի կարող այդ բարդույթը կամ այդ դժվարությունը հաղթահարել , որովհետև այդ դժվարությունը պետք է հաղթահարվի ամեն քաղաքացու մակարդակում, այդ դժվարությունը պետք է հաղթահարվի պետական ողջ ինստիտուստի ամեն սուբյեկտի, ամեն կառույցի մակարդակում, որովհետև կարծում եմ, որ արտաքին աշխարհում դիվանագիտությունն արտահայտում է այն հոգեբանությունը, որն արմատացած է երկրի ներսում, ուղղակի դիվանագիտական մակարդակում երբեմն գուցե դա ավելի տեսանելի է լինում»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է կենտրոնանալ այս խնդրի վրա:

«Այն կարգախոսը, որ մենք այս տարի որդեգրեցինք դիվանագիտական հավաքին ընդառաջ՝ «Ինքնիշախանություն, համահայկականություն և փոխգործակցություն», ընդհանուր առմամբ հենց այս նպատակադրումն ունի իր մեջ, եթե կարելի է այսպես ասել՝ գենետիկ մակարդակում: Եվ մենք պետք է աշխատենք հենց այս հոգեբանությամբ: Բայց միևնույն է, դիվանագետներին ես այստեղ որոշակի լիդերության գործառույթ եմ վերապահում, որովհետև իմ պատկերացմամբ դիվանագետն այն մարդն է, ով հավատում է, որ ինքը կարող է փոխել աշխարհը, կարող է փոխել ճակատագրեր, կարող է փոխե լ սեփական երկրի, ժողովրդի ճակատագիրը, և հենց այս առաքելությունը պետք է դրված լինի մեր դիվանգիտական ծառայության, բնականաբար, նաև մեր ամբողջ պետական կառավարման գործունեության հիմքում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ սա պետք է լինի նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հոգեբանությունը՝ սկսած գործարարից և վերջացրած հանրային ծառայողով: Կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտությունն այս հոգեբանությունը պետք է ներկայացնի արտաքին աշխարհին և այս հոգեբանական փոփոխության արգասիքը պետք է լինի աշխարհի վերաբերմունքի փոփոխությունը մեր նկատմամբ: «Ընդհանուր առմամբ, մենք շատ բարդ, սակայն կենսական խնդիր ենք դրել մեր առաջ, և այդ խնդիրը հետևյալն է՝ մեր երկրի ինքնագնահատականը և ուրիշների գնահատականը մեր երկրի նկատմամբ փոխելը: Եվ սա է այն ռազմավարական խնդիրը, որ մենք պիտի լուծենք: Եթե ավելի պարզ ձևակերպելու լինեմ, մենք հիմա խնդիր ենք դրել՝ մեր երկրի դասը փոխելու, մեր երկիրը 1, 2, 3 և եթե հնարավոր է, ավելի բարձր դասի երկրների շարքում դնելու և այդ նպատակին ծառայելու:

Շնորհավորելով բոլոր ներկաներին՝ ուզում եմ մեր դիվանագիտական ծառայության բոլոր ներկայացուցիչներին կրկին շնորհավորել և շնորհակալություն հայտնել մատուցած ծառայությունների համար: Ուզում եմ հավաստիացնել, որ լիարժեքորեն և անկեղծորեն հավատում եմ, որ այսօր մեր դիվանագիտական ծառայությունն ունի այդ պոտենցիալը՝ փոխել աշխարհը մեր մասով և փոխել աշխարհի վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ: Մենք ինքնիշխան պետություն ենք, և մեր գործունեության ամեն օրվա հետ մեր ինքնիշխանության մակարդակը պիտի բարձրանա: Մեր պետական ամբողջ քաղաքականության փիլիսոփայությունն իրոք պետք է հենվի համահայկականության տրամաբանության վրա, և ինչպես ասել եմ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդես գա որպես համայն հայության ներկայացուցիչ աշխարհի հարթակներում, միջազգային հարաբերություններում»,– նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ փոխգործակցությունը մեր դիվանագիտական և պետական գործունեության կարևորագույն սկզբունքներից մեկն է:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերությունների մեջ պետք է լինի հուսալի գործընկեր, և Հայաստանի Հանրապետության նկատմամբ հուսալի գործընկերության ձգտումը պետք է ամեն տարվա, ամեն ամսվա հետ ավելի բարձրանա, ավելանա այդ պահանջարկը: «Ընդհանուր առմամբ խնդիրը պարզ է. մենք պետք է այնպես անենք, և դա առաջին հերթին մեր դիվանագիտական ծառայության անելիքն է, որ Հայաստանի Հանրապետության բարեկամների շարքն աշխարհում շատանա՝ բարեկամ երկրների, կազմակերպությունների և ընդհանրապես շրջանակնե? ?ի, և սրա համար մենք պետք է լինենք հուսալի գործընկեր: Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի այնպես անել, որ դիվանագիտական ծառայության գրավչությունն ավելի ու ավելի մեծանա, չնայած իմ տպավորությամբ այսօր դիվանագիտական ծառայությունը Հայաստանում ամենագրավիչներից է, ինչը, կարծում եմ, Արտաքին գործերի նախարարության և ընդհանրապես մեր դիվանագետների կատարած աշխատանքի ամենաօբյեկտիվ գնահատականն է: Ես երկրորդում եմ այդ գնահատականը և կրկին շնորհակալություն հայտնում մինչև այժմ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին մատուցած բոլոր ծառայությունների համար», – նշել է վարչապետ Փաշինյանը:

Դիվանագետի օրվա կապակցությամբ Հանրապետության վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրերով շնորհվել են դիվանագիտական աստիճաններ: Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին, Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական Յուրի Բաբախանյանին, ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանին, Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին: Երկարամյա արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար «Երախտագիտության» մեդալով պարգևատրվել է ԱԳՆ Ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմենուհի Գալստյանը: