ԱԱԾ մեկուսարանը, որտեղ գտնվում են Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Խաչատրյանն ու Նաիրի Հունանյանը, ծանրաբեռնված է

Լուրեր

18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որն առավել հայտնի է ԱԱԾ-ի մեկուսարան անվամբ, աշխատում է ծանրաբեռնված: Այս մասին Factor.am-ի՝ ՔԿՀ-ում նկարահանում իրականացնելու գրավոր առաջարկին ի պատասխան նշել են կառույցի մամուլի ծառայությունից:

«Աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ ներկայումս նպատակահարմար չէ տեսանկարահանումների և հարցազրույցների իրականացումը ՀՀ ԱՆ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»,- նշված է մեզ փոխանցված պատասխանում:

Նշենք, որ այս պահին ԱԱԾ մեկուսարանում են գտնվում նախկին և ներկա իշխանությունների օրոք պաշտոններ զբաղեցրած անձինք:

Մասնավորապես, Մարտի 1-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանը, խոշոր չափի դրամական միջոցների յուրացման մեջ կասկածվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ինչպես նաև նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանը: ԱԱԾ մեկուսարանում են նաև հեղափոխությամբ իշխանության եկած և այժմ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ԿԳՍՄ նախարարի արդեն նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանը:

Նշենք, որ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է պատիժը կրում Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչ Նաիրի Հունանյանը:

Նարեկ Կիրակոսյան։