Սոցապնախարարի խորհրդականն աշխատանքից ազատման դիմում է գրել

Լուրեր

10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլյա Ազատյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։

«Սիրելի ընկերներ և հարգելի գործընկերներ,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնում այսօր իմ վերջին աշխատանքային օրն է: Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն: Որպես խորհրդական իմ աշխատանքային տարածքը և ազդեցությունը շատ սահմանափակ էր, իսկ ավելին անելու հնարավորություն չտրվեց: Որոշումը կայացրել եմ անցյալ տարվա նոյեմբերին, սակայն մի քանի ամիս պահանջվեց կիսատ աշխատանքներս ավարտելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում նախարար Զարուհի Բաթոյանին և նախարարության գործընկերներին վստահության և արդյունավետ համագործակցության համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական պաշտպանության ոլորտում խորքային բարեփոխումների ընթացքում է և ամենայն հաջողություն եմ մաղթում նախարարությանը դրանք իրագործելու ընթացքում: Հաջողություն եմ մաղթում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր թիմի հեղափոխական հատվածին:

Ինքս պատրաստվում եմ առաջիկա առնվազն մեկ կամ մեկ ու կես տարին ամբողջությամբ տեղափոխվել գիտական միջավայր և ի վերջո ժամանակ հատկացնել ատենախոսությանս վրա հիմնովին աշխատելու համար: Հեռու չեմ գնում՝ մտածում և գրում եմ Հայաստանի (քաղաքական) արդիականացման մասին: Հայաստանի արդիականացման մասին խոսակցությունների և ըստ այդմ օրակարգ ձևակերպելու կարիք շատ կա, կան նաև մարդիկ, որոնք խոսում և կարող են առավել շատ խոսել դրա շուրջ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա: