Գերմանական կողմը շահագրգիռ է կրթական ծրագրերում մարզային համայնքների ընդգրկվածությունը մեծացնելու հարցում

Լուրեր

02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը։

«Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել անցած տարիների համագործակցության և այս պահին իրականացվող ծրագրերի համար։ Նա նշել է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ներդրում ունի Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կձևավորվի նաև համագործակցության նոր օրակարգ։  

ԳՄՀԸ  տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, արձանագրելով, որ գերմանական կողմը տարբեր բնագավառներում ծրագրեր է իրականացնում Հայաստանի անկախությունից ի վեր, վերահաստատել է սկսված նախագծերն ավարտին հասցնելու, ինչպես նաև տեխնիկական աջակցություն տրամադրելու գերմանական կողմի պատրաստակամությունը։ Նա ներկայացրել է գրասենյակի նոր ղեկավար Հան Կասենսին, որը վերջին 6 տարիներին աշխատել է Բալկաններում՝ Ալբանիայում, և իր գործունեությունը մեր երկրում կսկսի ծավալել եկող ամսվանից։

ՀՀ ԿԳՄՍՆ Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, արձանագրելով, որ ՄԿՈւ ոլորտում ԳՄՀԸ-ն հայկական կողմի համար կարևոր, նորարարական ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպություններից մեկն է, տեղեկացրել է, որ 40-ից ավելի մասնավոր ընկերություններ արդեն ընդգրկված են աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերում, և նման կազմակերպությունների թիվը տարեցտարի ավելանում է։

Գերմանական կողմը շահագրգիռ է ծրագրերում մարզային համայնքների ընդգրկվածությունը մեծացնելու հարցում։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սկսված նախագծերն ավարտին հասցնելու և միջազգային մյուս կազմակերպությունների հետ ջանքերը մեկտեղելու ու ծրագրերը համակարգելու անհրաժեշտությունը»։