Ինչո՞ւ այս անգամ մեծացավ թուրքական միջամտությունը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցում. «Փաստ»

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը

– Պարոն Ալվրցյան, կարելի՞ է համարել, որ հանգուցալուծվեց Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը:

– Իրավական իմաստով հանգուցալուծումը մոտ է: Որոշումը կայացված է: Սակայն անցած շրջանը ցույց տվեց, որ պատրիարքարանում դեռևս շատ ու շատ խնդիրներ կարող են լինել: Որովհետև այս տարիներին Թուրքիայի իշխանությունները ցույց տվեցին միջամտության աննախադեպ դրսևորումներ:

Ինչո՞ւ: Եթե մինչ այդ էլ թուրքական իշխանությունների ազդեցությունը այսպես թե այնպես մշտապես լինում էր, ապա այս անգամ նրանք, ի դեմս Արամ Աթեշյանի, ուղղակի կառավարում մտցրեցին: Արամ Աթեշյանն ամբողջությամբ տրվեց իշխանությունների կամքին և այդ կամքի իրագործողն էր, ըստ էության:

Վտանգավորն այն է, որ սա նախադեպ էր, և հետագայում ևս թուրքերը կցանկանան այն պահպանել:

– Արամ Աթեշյանի նամակը ցույց է տալիս, որ նա զենքերը վա՞յր դրեց:

– Եթե իշխանությունը հետագայում ևս Արամ Աթեշյանից այլ բան չպահանջի իրավիճակը լարելու համար, այո, զենքերը վայր կդնի: Քանզի նա գործել է իշխանությունների ցուցումով:

Եթե չընտրվի պատրիարք, ապա, ամենայն հավանականությամբ, կփորձի ընդդիմության նման մի բան ստեղծել: Մանավանդ նորընտիր պատրիարքը տարիքի և առողջության բերումով չպետք է կարողանա երկար ժամանակի համար, այսպես ասած, հուսահատ անել ընդդիմադիրներին: Ուստի կփորձեն խմբավորվել ու ինչ–որ բաներ անել: Իսկ դրանք կարող են լինել անմաքուր բաներ: Որովհետև արվելու են թուրքական իշխանությունների թելադրանքով, նաև՝ նրանց ձեռքով: Իսկ թուրքական իշխանությունների որդեգրած այսօրվա քաղաքականությունն ասում է, որ նրանցից ոչ մի լավ բան ակնկալել չի կարելի:

– Լավ, իսկ այդ դեպքում հնարվոր չէ՞ր, նկատի ունենալով այդ հանգամանքը, ավելի երիտասարդ թեկնածուների առաջադրել:

– Ասպարեզի վրա կա երիտասարդ թեկնածու: Նա Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանն է: Ոչ միայն երիտասարդ, այլև հզոր կամքով, իր գործունեությամբ արդեն իսկ հայտնի անձնավորություն է: Վստահ եմ, որ եթե նրան ընտրեն, ապա մեծապես կշահենք: Նկատի ունեմ կշահի Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքարանը:

Սակայն շատերը հակված են մտածելու, որ թուրքերը չեն ցանկանա ու թույլ չեն տա, որ Հայաստանից լինի առաջնորդը: Իսկ Պոլսո համայնքն այս հարցում չի կարող ընդդիմանալ իշխանություններին: Մանավանդ, որ նրան պաշտպանում են ձախաթևյան շրջանակներում՝ «Ակոսի» շուրջը հավաքված մարդիկ: Անձամբ, իհարկե, ես ոչինչ չունեմ սրբազանի՝ Գարեգին Բեկչյանի դեմ, ոչ էլ ճանաչում եմ նրան, բայց կարծում եմ, որ համայնքի ու պատրիարքարանի շահերից է բխում Չուլջյանին ընտրելը:

– Իսկ պատճառը ո՞րն էր, որ այս անգամ թուրքական իշխանությունը այդքան մեծ միջամտություն ունեցավ պատրիարքի ընտրության գործում: Գուցե քաղաքակա՞ն էր շարժառիթը:

– Իմ կարծիքով քաղաքական էր: Եվ սա խոսուն փաստ է այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները շատ լավ գիտակցում են Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հնարամտությունները և նրանց փորձում են շեղել զարգացումներից: Որովհետև այդ իշխանություններն իրենք են լռեցրել այդ փոքրամասնություններին. ձուլել են անվերջ, իսլամացրել են նրանց, ովքեր իսլամ չէին:

Եվ հիմա էլ նույնն են փորձում անել: Կամ որ նույնն է՝ շարունակում են հայերի և մյուս քրիստոնեական փոքրամասնությունների ցեղասպանությունը, բայց արդեն այլ ձևերով: Լեզվի ճանապարհով, կրոնի ճանապարհով և այլն, և այլն: Ի վերջո, այս մարդկանց ինքնությունների ոչնչացման բոլոր լծակները նրանց ձեռքին են:

Միաժամանակ այս ընթացքում նրանք տեսան, որ ազգային փոքրամասնությունները վերելք ապրեցին: Նաև Եվրոպական Միությունն է իրենցից պահանջում ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգում, երկրում ազգային խտրականությունների վերացում: Եվ ամեն կերպ ցանկացան դա չեզոքացնել:

Անշուշտ, եվրոպային ինչ–որ բան ցույց տալը մի բան է, բայց իրականում ողջ լծակները կրկին իրենց ձեռքը հավաքելը մեկ այլ բան:

Տեսեք՝ հույների առումով նրանք առավել հանգիստ էին, քանի որ փոքրաքանակ են: Ամբողջ Թուրքիայում հաշվվում է 1500–2000 հույն: Թեև Տիեզերական պատրիարքարանի նստավայրը Պոլիսն է:

Ասորիները կրկին չնչին քանակությամբ են այնտեղ: Հատկապես ՝ քրիստոնյա ասորիները: Մնում են հայերը: Կարելի է ասել, որ այսօր Թուրքիայում, տվյալ դեպքում՝ Կոստանդնապոլսում, մեծագույն քրիստոնեական փոքրամասնությունը, որպես համայնք, կրկին հայերն են: Բնականաբար, այդ համայնքի վրա պետք է մեծանա վերահսկողությունը:

Իսկ՝ ի՞նչպես, ի՞նչ միջոցով: Այսօր մեկ կենտրոն կա, որն իրավասու է և իրավունքներ ունի բոլոր քրիստոնյա հայերի վրա: Դա պատրիարքարանն է: Որովհետև Պոլսո համայնքը կրոնական համայնք է, ազգային համայնք չէ: Ըստ Լոզանի պայմանագրի, Թուրքիայում ազգային համայնքներ չկան: Կան երեք կրոնական համայնքներ, որոնք իրավունք ունեն գոյություն ունենալու՝ հայկական, հունական և հրեական: Հրեաները քրիստոնյաներ չեն, հունականի մասին խոսեցինք, մնում է հայկականը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: