Մարտի 1-ի դիպուկահարները սպանվել են․ ցուցարարների վրա կրակելու հրաման է արձակվել առաջին դեմքերից․ Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ

-Տիկի՛ն Սաֆարյան, 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 12 տարին է լրանում։ Մինչև հեղափոխությունը ընդդիմադիրներն ասում էին՝ սպանությունների մեղավորները կբացահայտվեն, եթե հեռանա Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը։ Այսօր, սակայն, 2 տարի արդեն այլ իշխանություն է, սակայն սպանությունների հեղինակները դատարանի առաջ չեն։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։

-Մեղավորների հայտնաբերման դժվարություն է ստեղծվել մի քանի տեսանկյունից։ Թեև 12 տարի է անցել ու իշխանություն է փոխվել, կարծում եմ՝ պետք է որ կամք լինի բացահայտելու 10 սպանությունները, որից 3-ը, ըստ էության, բացահայտված է՝ «Չերյոմուխա» կիրառողները գիտենք՝ ովքեր են։ Դժվարությունն առաջացել է այն պատճառով, որ նախ՝ ապացույցներն են կեղծվել, փամփուշտներն են կեղծվել, զենքերի ոչ ամբողջական ցանկն է ապահովվել, քրեական գործում առկա են հրամաններ, որոնցում երևում է, որ զենքեր են ոչնչացվել և շատ բաների հետ կապված հետքերը չեն հասնում այնտեղ, որտեղ պետք է հասնեն։ Հանցագործությունը կոծկած շատ անձնանց նկատմամբ քրեական հետապնդումներ չեն իրականացվում՝ Աղվան Հովսեփյանը, Վահագն Հարությունյանը, որը դրսից ելույթներ է ունենում, թող գա ու պատասխանի՝ ինչպե՞ս է բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրել իր մոտ ու ասել, որ պետք է․․․ ինքն է նախաձեռնողը եղել փամփուշտները փոխելու։ Նախագահականից Կոստանյանն ու Մհերյանը զբաղված են եղել հանցագործության դեպք աղավաղելով, չի կարելի այս բոլորի դերը թերագնահատել։ Ամեն ինչ արվել է, որ գործի բացահայտումը ունենա արհեստական դժվարություններ։ Կա ցուցմունք՝ տեսա, որ ոստիկանը կրակեց, տեսա 40-45 տարեկան տղամարդ ընկավ գետին և դա դիակների մեջ չկա։

-Կա՞ որևէ կապ Ռոբերտ Քոչարյանի գործողությունների, կայացրած որոշումների և 10 զոհերի միջև։

-Ե՛վ ուղղակի և անուղղակի կապ կա։ Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ գնահատականներում անգամ երևում է, որ և՛ զորքը, և՛ ոստիկանությունը անհամաչափ բռնի ուժ գործադրելով․․․ ամեն ինչ նկարագրում է և հասնում է 10 զոհերին, որի հետևանքով․․․ Չէի ասի, թե դա անուղղակի կապ է, դա շատ ուղղակի կապ է՝ երբ դիպուկահար ես բերում, ո՞նց է ասում ժողովուրդը, զենքը կախելու համար չէ, զենքը կրակելու համար է, երբ նռնակների արկղ ես բերում, և թույլ ես տալիս, որ երկրում այդպիսի իրավիճակ ստեղծվի, դու նաև պարտավոր ես նախատեսել և գիտակցաբար թույլ ես տալիս, որ այդ հետևանքները առաջանան։ Իրավունքի պատմության մեջ ուղղակի և անուղղակի դիտավորությունները շատ մեծ տարբերություն չունեն։ Ավելի հակված եմ ասելու, որ ուղղակի դիտավորություն է եղել Ռոբերտ Քոչարյանի գործողություններում և այդ բոլորն արվել են բացառապես վախի մթնոլորտ ստեղծելու համար և արտակարգ դրություն անունով ռազմական դրություն մտցնելու ռեժիմը դրա մասին է խոսում։ Կատարվածն ուղղված է եղել ռազմական դիկտատուրա մտցնելուն, դրանով նաև մի թևով՝ ժողովրդին վախեցնելու, որովհետև այլևս այդ հանրահավաքները չկրկնվեին։

-Դուք ասել եք՝ կան ցուցմունքներ, որ Մարտի 1-ին Զինված ուժերը անկանոն կրակ են բացել։ Տիկին Սաֆարյան, ո՞ւմ հրամանով, ի՞նչ նպատակով, ի՞նչ հետևանքներ են ունեցել կրակոցները։

-Անկանոն կրակելու հրաման արձակողներից կարող եմ ասել Աբրահամյան Մուրադին, երբ ստեղծվել է իրավիճակ, կրակելու հրամաններ եղել են։ Կրակելու հրամանը եղել է ընդհանուր քննարկումների մեջ։ Երբ որ Խաչիկ Ավետիսյանին աշխատանքից ազատել են միայն այն բանի համար, որ նա ասել է, թե ժողովրդի վրա չկրակեք ոչ մի դեպքում, և այնտեղ կրակելուն հակված մարդ է եղել և Բելլա Քոչարյանի անվտանգության աշխատողներին տեղյակ է պահել, որ Խաչիկ Ավետիսյանը այդպիսի դիրքորոշում ունի և Խաչիկ Ավետիսյանին ազատել են աշխատանքից, դա նշանակում է, որ կրակելու հրաման, ցուցում, հրահանգ է եղել, և որքան էլ որոշ մարդիկ փորձեն դրա վերաբերյալ ցուցմունք չտալ, կատարված գործողությունները վկայում են այն մասին, որ զենքով զինված այդ խմբերը, որոնք գնացել են այդ սևազգեստ դիմակավորված անձինք, դեմքը թաքցրած մարդիկ բոլորն էլ հասկացել են՝ եթե իրենք կրակեն էլ  ոչ ոք իրենց չի ճանաչելու, ցուցմունքներ չեն հնչելու։ Ի՞նչ էր նշանակում Հայաստանում ստեղծել այդպիսի խառնաշփոռ իրավիճակ, երբ զոհվել են միայն հասարակ ժողովրդից և որևէ զինվորական չի զոհվել ժողովրդի կրակից։

-Այդ կրակելու հրամանը պաշտոնյաների աստիճանակարգման մեջ մինչև ո՞ւր է բարձրանում։

-Կրակելու հրամանը գնում է դեպի մինչև առաջին դեմքերը և չի կարող ուրիշ կերպ լինել։ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիայի» հաղորդմանը ասաց, որ իրեն ասել են՝ երկու մարդ է մահացել, չգիտեմ, զոհվել են։ Իսկ երբ նայենք՝ փետրվարի 23-ից փորձ է արվել ամեն ինչ անել, որպեսզի արտակարգ դրություն  մտցնելու հիմքեր ստեղծվեն, և դրանք շատ արհեստականորեն ստեղծվել են, դա վկայում է այդ ամբողջ օրվա շարժը՝ առավոտյան ժողովրդին ծեծելը, ջարդելը, վրդովեցնելը, այդ ամբողջ օրը զորք բերելը, ԲՏՌ բերելը, տանկեր կանգնեցնելը՝ Լեոյի փողոցում, հրապարակում։ Այսինքն՝ դա շատ կազմակերպված, պետական մակարդակով ամեն ինչ հաշվարկված քայլեր են եղել, որոնք հանգեցրել են այն հետևանքին, ինչ ունենք։

-Ըստ ՀՔԾ-ի՝ Մարտի 1-ին 180 միլիոն են բաժանել զինծառայողներին՝ Սասուն Խաչատրյանի ձևակերպմամբ՝ դարձնելով վարձկաններ ու հանել ժողովրդի դեմ։ Ովքե՞ր են ֆինանսավորած այդ օլիգարխները, ի՞նչ փաստեր կան գործի նյութերում։

-Քրեական գործով անցնում են Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի անունները։ Մնացածի անունները այնպես չի, որ տալիս են։ Հիմնականում խոսքը գնում է, որ մեծահարուստներն են տվել, թե այդ մեծահարուստներն ովքեր են, ես կարծում եմ՝ բացի հայտնի օլիգարխներից, գուցե գործ ունենք այլ օլիգարխների հետ, որոնց անունները ես մոտավորապես կռահում եմ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան