Բարեփոխումներ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել էր Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում նախատեսվող  մի շարք բարեփոխումների մասին, որոնց նպատակն է պարզեցնել և զարգացնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունների ընթացակարգը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բարեփոխումների արդյունքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել ծառայությունները ստանալ ավելի կարճ ժամանակահատվածի ընթացքում՝ առանց լրացուցիչ վարչական խոչընդոտների :

ՀՀ Արդարադատության նախարարությունը նաև կարևորում է քաղաքացիների իրազեկվածությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, քանի որ տվյալ ոլորտից իրազեկված լինելով՝ անձը իրազեկ է իր իրավունքների մասին, կարողանում է պաշտպանել դրանք:

Արդարադատության նախարարությունը նաև կարևորում է պետության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների և բիզնեսի իրազեկվածության բարձրացումը՝ որպես բիզնես միջավայրի բարելավման և հանրային ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման կարևորագույն գործիք: Այդ նպատակով, ՀՀ արդարադատության նախարարությունը հանրամատչելի ձևով ներկայացնում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունների ինֆոգրաֆիկան (http://moj.am/storage/uploads/Register.info.pdf), որն ավելի մատչելի է դարձնում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ իրավաբանական անձանց գրանցման ոլորտում առաջացող ցանկացած խնդրի մասին քաղաքացիները կարող են հայտնել ՀՀ արդարադատության նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը՝ ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն և խնդրի լուծման հարցում աջակցություն: «Թեժ գիծ» ծառայությանը կարելի է դիմել 8500 կարճ համարին զանգահարելով կամ www.e-hotline.am կայքի միջոցով: