Ռոբասերժական բիրտ ռեժիմի դեմ Հայաստանի իշխանությունը արցախցիներին մենակ է թողել․ Վահան Բադասյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազայի և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
14.12.2025 | 10:28
Վարդենյաց լեռնանցքում բուք է
Բոլորը

«Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, ցավոք սրտի, հեղափոխությունը Արցախ չհասավ։ Հայաստանի նոր իշխանությունները արցախցիներին մենակ են թողել ռոբասերժական և արկադիբակոյանական բիրտ և հզոր ռեժիմի դեմ, և նրանք վերջին մեկուկես տարում արեցին ամեն ինչ, որ վերարտադրվեն»,- Factor TV-ի հարցազրույցում ասում է Արցախի Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Վահան Բադասյանը։

Նրա կարծիքով՝ այդ ուժերը փորձում են վերարտադրվել՝ «Սամվել Բաբայանին ընդդիմադիր դաշտ ուղարկելով»․ «Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հաջորդաբար ղեկավարել են՝ խլելով իշխանությունը Սամվել Բաբայանից։ Բայց այս երկուսը այնքան վայրագություններ են արել, որ ժողովուրդը սկսել է հնին վերադառնալ, ինչպես Հայաստանում արվում էր նախկինում՝ ընտրություն կատարել վատի ու վատագույնի միջև»,- նշում է Բադասյանը։

Արցախի Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավարը համարում է, որ միակ ընդդիմադիր ուժն Արցախում իրենք են, ինչի համար մշտապես ինքը տուժել է։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանը, որը վերադառնալով Արցախից հարցազրույց տվեց՝ ասելով, որ գումարի բաժանման խոսակցությունները համատարած են, նույն միտքը նաև վերջերս Սամվել Բաբայանը կրկնեց․ «Մեշոկով փող են բաժանում»,- ասելով։

Վահան Բադասյանը հաստատեց երկուսի տեսակետն էլ, որ փող է բաժանվում․ «Մեշոկով փող բաժանողը Արցախում Արայիկ Հարությունյանի կուսակցությունն է, և Սամվել Բաբայանը։ Ինչո՞վ են փող բաժանում, հիմա կարող եք ասել՝ փաստեր բերեք, ոչ ոք չի կարող փաստեր բերել, շրջաններում շտաբեր ունեն միայն Սամվել Բաբայանը և Արայիկ Հարությունյանը։ Նրանք շտաբերում աշխատանքի են ընդունում բազում մարդկանց և գումար են տալիս։ Փող բաժանելու ձևը սա է»։

Պարոն Բադասյանին հիշեցրինք իր արտահայտած մի միտք, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը փորձելու են վերարտադրվել՝ Արցախն ունենալ իբրև ռևանշի կենտրոն։ Խնդրեցինք բացահայտել՝ ովքե՞ր և ի՞նչ ուժեր են ներկայացնում նախկին նախագահներին, ի՞նչ ծրագիր կա։ Վահան Բադասյանը նշեց․ «Քոչարյանը Սամվել Բաբայանի միջոցով է անում դա և ֆինանսավորում է նրան, իսկ Արկադի Ղուկասյանը, Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը հովանավորում են Մասիս Մայիլյանին։ Նա ինտելեգենտի, դիվանագետի իմիջ ունի, ուստի նրան փորձում են ընդդիմադիր դաշտից այդպես ներկայացնել։ Արայիկ Հարությունյանը, լինելով հին ռեժիմի ներկայացուցիչներից մեկը, դե ֆակտո իշխանություն է, քանի որ իրենց մեջ ասում են, որ հանձնվել է Նիկոլին ու իրենք հրաժարվել են Արայիկ Հարությունյանից, բայց նրանից չեն հրաժարվելու, որովհետև ով էլ ընտրվի, իրենք իրենց մինիմում ծրագիրը կատարելու են»,- ասաց Վահան Բադասյանը։

Մանրամասենրը՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան