Ազդարարվել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մեկնարկը. ԿԳՄՍՆ

Լուրեր

01.07.2026 | 18:19
Ռուսաստանցիների 60%-ը կարծում է, որ տնտեսական իրավիճակը վատթարանում է․ սա վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային ցուցանիշ է
01.07.2026 | 18:17
ԿԸՀ-ն գործել է իրավաչափ, խնդրում եմ մերժել ներկայացված բոլոր դիմումները. Հովակիմյանը դիմեց ՍԴ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 18:10
Փաշինյանը զրուցել է ՌԴ վարչապետի հետ // Գազի գինը բնակիչ-բաժանորդների համար չի փոխվի․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 18:05
Նախագիծը հապճեպ չի բերվել, քարոզարշավին ասվեց` հանրային ակնակալիք կա. նախարարը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 17:59
Պաշտոնանկություններ ու նշանակումներ ՊՆ-ում
01.07.2026 | 17:51
Իրանը նախազգուշացնում է՝ անհապաղ կարձագանքի ցանկացած սպառնալիքի՝ հիշեցնելով Իսրայելին զսպելու ԱՄՆ-ի հանձնառության մասին
01.07.2026 | 17:42
Մենք ոչ մի սխալ թիվ մուտք արած չունենք. ԿԸՀ քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 17:36
Ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվե՞ն. ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 17:34
ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային․ ԵՀ նախագահը Բաքու է ժամանել
01.07.2026 | 17:25
Ոսկե ներքնազգեստի լուսանկարը կեղծ է․ Իրաքում  ձերբակալվածների մասին լուրը հաստատվում է, պատգամավորի տանը միլիոններ ու 27 կգ ոսկի գտնելու պնդումը՝ ոչ
01.07.2026 | 17:18
Լուկաշենկոն ներում է շնորհել 32 անձի
01.07.2026 | 17:11
Դիմումատուներից որոշները փորձել են տապալել սահմանադրական կարգը, բայց այդ փորձը հաղթահարվել է. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 17:02
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
01.07.2026 | 16:53
Մոնտաժված լինելը չի նշանակում կեղծված լինել. ՀԿԿ փոխնախագահն անդրադարձավ ձայնագրություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 16:44
Փաշինյանը մասնակցել է Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված նիստին
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր ազդարարել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մեկնարկը։ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակում ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը կարևորել է կառավարության մասնակցությունը ծրագրի իրականացմանը և իր խոսքում նշել է, որ կլիմայի փոփոխման աղետներին դիմակայելու համար գործընկերների հետ նորարական լուծումներ պետք է մշակել, ինչը Կայուն զարգացման նպատակներից մեկն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հանրակրթության պետական չափորոշիչների և ռազմավարության վերանայման փուլում առաջնային խնդիրներից է կրթել այնպիսի սերունդ, որ դպրոցն ավարտող աշակերտն ունենա նաև կլիմայի փոփոխությունների հետևանքով հնարավոր աղետների մեղմացմանը, ռիսկերի նվազեցմանը նպաստող կարողունակություններ և համապատասխան գիտելիք: «Քանի որ այս մասշտաբային ծրագիրը ներառում է դպրոցների շուրջ մեկ երրորդը և երեխաները ինքնուրույն պետք է ծրագրեր իրականացնեն՝ լինելով պայքարի առաջամարտիկները, դա արդեն իսկ նշանակում է, որ նրանք ձեռք կբերեն համագործակցությամբ աշխատելու, ծրագրեր մշակելու հմտություններ, որը ևս հանրակրթության առաջնահերթ խնդիրներից է: Ակնկալում ենք շահագրգիռ գործընեկերություն»,-ասել է նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն արձանագրել է, որ կլիմայի փոփոխություններն արդեն տեսանելի են նաև Հայաստանում, և ջուրը տարեցտարի ավելի կարևոր ռեսուրս է դառնում։ «Եկող տարի շատ մեծ ու հավակնոտ ծրագիր ենք իրականացնելու. եկող տարի Հայաստանում կծնկվի 10 միլիոն ծառ, և կարևոր է, որ այդ նախաձեռնությանը միանան երիտասարդները»,-ասել է նա։

Ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է Հայաստանի Հանրապետության 52 խոշորացված համայնքների հետ՝ 28,000 երիտասարդ աղջիկների և տղաների կլիմայի փոփոխության մասին կրթություն տալով, աշխատելով 2470 ուսուցիչների և դպրոցների վարչակազմի հետ՝ դպրոցների ուսումնական պլանների բարելավման և ուսումնական նյութերի մշակման ուղղությամբ։ Նախատեսվում է համագործակցություն 530 տարածքային վարչական մարմինների և տեղական կառավարման ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավվելու են կլիմայի փոփոխության մեղմման համայնքային ծրագրերում և բյուջեներում։