Ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել. ՀՔԾ

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա:

Ինչպես տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից, 20.10.2017թ.-ին ՀՀ քաղաքացի Վ. Պետրոսյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր և ընկերուհու մասնակցությամբ կատարված հանցագործության դեպքի վայրի զննության ժամանակ ՀՀ ոստիկանության  Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը, չհայտնաբերելով հանցագործության գործիք հանդիսացող կացնի փայտե բռնակը, իրեն հանձնարարել է խանութից գնել նորը: Վ. Պետրոսյանը  նոր գնած բռնակը ընկերուհու հետ տարել է դեպքի վայր, որտեղ տեսուչի հանձնարարությամբ մատնացույց են արել այն`  որպես զննությամբ հայտնաբերված հանցագործության գործիք: Վ. Պետրոսյանը միաժամանակ հաղորդմամբ հայտնել է, որ նույն տեսուչն իր կազմած արձանագրությունում կեղծ տվյալներ է ներառել դեպքի վայրի զննությանը երկու ընթերակայի մասնակցության վերաբերյալ: Ըստ Վ. Պետրոսյանի` իրականում նշված գործողությանը մասնակցել է մեկ ընթերակա, իսկ երկրորդը արձանագրությունում ստորագրել է զննության ավարտից հետո` այլ վայրում:

ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Մ. Առաքելյանի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 24.08.2014թ.-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պաշտոնատար անձինք իրեն բերման են ենթարկել Նոր Նորքի բաժին և 8 ժամ ապօրինի պահել այնտեղ: Բացի այդ, Մ. Առաքելյանը հայտնել է, որ մինչ բերման ենթարկվելը նույն բաժնի պաշտոնատար անձինք հեռախոսազանգերով սպառնացել են իրեն, ինչի հետևանքով վնաս է պատճառվել իր իրավունքներին և օրինական շահերին:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: