Հայաստանի շուրջ որոշակի պարտավորությունների օղակ է սեղմվում բանակցային գործընթացում․ Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.02.2020 | 15:49Արցախի հարցով բանակցություններում Սերժ Սարգսյանի ժառանգությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է, ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշումը, ի վերջո՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա է բանակցային այն ժառանգությունը, որ մենք թողել ենք այս իշխանություններին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ նա միացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցներին, որոնք ակցիա են անցկացնում Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստից առաջ:
Արմեն Աշոտյանը նշեց՝ ասելիք շատ կա, բայց հարմար վայր չէ: Հավելեց միայն, որ արցախյան հիմնախնդրի բանակցությունների գործընթացում Հայաստանի շուրջ պարտավորությունների օղակ է սեղմվում:
Մանրամասները՝ տեսանյութում: