ՊԵԿ-ը ՀԴՄ սարքերի ձեռքբերման հետ կապված որոշակի ռիսկերի մասին

Լուրեր

02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Բոլորը

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացի ազատականացման արդյունքում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կարող է իրականացնել ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներմուծում, ծրագրային ապահովման մշակում, այդ սարքերի իրացում և սպասարկում:

«Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության սահմանած՝ ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներին և դրանց ծրագրային ապահովմանը համապատասխանության եզրակացությունը տրամադրվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից և ՀԴՄ-ների ներդրման գործընթացով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները իրավունք ունեն վաճառելու միայն համապատասխանության եզրակացություն ստացած մոդելի սարքեր:

Քանի որ նախկինում ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմում ներառված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, ապա ՀԴՄ սարքերի ծրագրային ապահովման ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ապահովվում էր ՀՀ ՊԵԿ-ի կողմից: ՀԴՄ-ների շուկայի ազատականացման արդյունքում այժմ սարքերի անխափան աշխատանքի, ծրագրային ապահովման համապատասխանության համար պատասխանատու է տվյալ սարքը վաճառող կազմակերպությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տնտեսվարող սուբյեկտից ՀԴՄ ձեռք բերելիս հարկ է ուշադրություն դարձնել ՀԴՄ-ի ձեռքբերման հարաբերությունները կարգավորող պայմանագրում հետևյալ կետերի ներառմանը և ռիսկերի կառավարմանը՝

  • ՀԴՄ սարքի երաշխիքի առկայություն,
  • ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի ապահովում, այն է ՀԴՄ-ի միջոցով անկանխիկ գործարքների իրականացման հնարավորության և հաշվարկային փաստաթղթերի ենթածրագրի առկայություն ՀԴՄ-ում,
  • Ծրագրի մշտական համապատասխանեցում ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության սահմանած պահանջներին»,- ասված է հաղորդագրությունում: