Համաշխարհային բանկի փորձագետները պատրաստակամ են աջակցելու Ներդրումների աջակցման կենտրոնի կայացմանը

Լուրեր

02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) ներկայացուցիչների հետ։

«ՄՖԿ փորձագետներ Ուիլեմ Դոուն և Ռոբերտ Ուայթը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հայտնել են կառույցի պատրաստակամությունը աջակցել ընթացիկ տարվա սեպտեմբերին կայանալիք ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի նախապատրաստմանը։

Նախարարը նշել է, որ խիստ կարևոր է հավուր պատշաճի պատրաստվել համաժողովին՝ հստակ թիրախային բովանդակություն մշակելով կոնկրետ լսարանի համար։ Փորձագետները նշել են, որ իրականացվելիք համաժողովի աշխատանքում կարող են կիրառել համանման միջոցառումների ներդրումների ներգրավման լավագույն միջազգային փորձը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ներդրումների աջակցման կենտրոնի ինստիտուցիոնալ համակարգի կայացմանն առնչվող հարցեր։ Այս հարցում ևս ՄՖԿ մասնագետներն առաջարկել են օժանդակել միջազգային փորձի ներդրմամբ։ Կողմերը կարևորել են ջանքերի մեկտեղումը՝ կառույցը դարձնելու ավելի արդյունավետ և ներդրողների շրջանում բարձր վստահություն և պահանջարկ վայելող։

Առաքելությունն առաջիկա օրերին կշարունակի աշխատանքները Ներդրումների  աջակցման կենտրոնի ղեկավարության հետ՝ նախանշելու հետագա անելիքները»,- ասված է հաղորդագրությունում: