Գիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է. Ոստիկանություն
Հասարակություն
24.02.2020 | 23:00Փետրվարի 22-ին, ժամը 00․15-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկապահակետային ծառայողները Ձախափնյակ փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել են նույն շենքի 44-ամյա մի բնակչի, որը իրականացնում էր հրավառություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
Փաստի առթիվ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Ոստիկանությոնը կրկին հորդորում է՝ ժամը 23-ից հետո չիրականացնել հրավառություն։
Ոստիկանությունը հետևողական է: